Ֆրանսիան կոչ է անում անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ գերիներին
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունն անհրաժեշտություն է համարում Ադրբեջանում պահվող հայ գերիների անհապաղ ազատ արձակումը: Այս մասին տեղեկանում ենք Ֆրանսիայի ԱԳ նախարարության Twitter-ի էջից։
Գրառմանը կից ներկայացված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մայիսի 5-ի հայտարարությունը։
«Մենք կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին: Մայիսի 4-ին Ադրբեջանում պահվող երեք հայ գերիների ազատ արձակումը դրական ժեստ է այդ ուղղությամբ»,- նշել է Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը: