«Չելսին» և «Ինտերը» կփորձեն գնել Միրալեմ Պյանիչին
Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչի ծառայություններով հետաքրքրված են միանգամից եվրոպական 2 գրանդ ակումբներ։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Աղբյուրը նշում է, որ Պյանիչին ցանկանում են գնել «Չելսին» և «Ինտերը»։ Ֆուտբոլիստն այս մրցաշրջանում գրեթե խաղաժամանակ չի ստանձնում Ռոնալդ Կումանի գլխավորած ակումբում։
Այդ ամենից ցանկանում են օգտվել իտալական և անգլիական ակումբները։ Հավելենք, որ սա Պյանիչի առաջին մրցաշրջանն է կատալոնականա կումբում։