Ժոզե Մոուրինյոն ցանկանում է «Ռոմայում» տեսնել նախկինում իր կողմից մարզած մի քանի ֆուտբոլիստների
Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն, ով արդեն իսկ ամռանը գլխավորելու է «Ռոման», կարող հռոմեական թիմ հրավիրել իր նախկին ակումբների մի շարք ֆուտբոլիստների։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Նշվում է, որ Մոուրինյոն մտադիր է հռոմեական ակումբ հրավիրել Խուան Մատային և Էրիկ Դայերին։ Նշվում է նաև, որ Մոուրինյոն ցանկանում է, որպեսզի հռոմեական ակումբ վերադառնան Ջենգիզ Ունդերն ու Ջասթին Կլյուվերտը։
Հավելենք նաև, որ պորտուգալացին ցանկանում է, որպեսզի հռոմեական ակումբը գնի Անդրեա Բելոտտիին, ով ամենայն հավանականությամբ ամռանը կլքի թուրինյան ակումբը։