Նիկոլաս Մադուրոն և Սթիվեն Սիգալը համատեղ ֆիլմ կնկարահանեն
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ Սթիվեն Սիգալի հետ համատեղ ֆիլմ է նկարահանելու: Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից:
Մադուրոն նախօրեին հանդիպել է դերասան Սթիվեն Սիգալի հետ: Դերասանը ժամանել էր Վենեսուելայի մայրաքաղաք Կարակաս:
Ջերմ զրույցից զատ Սթիվեն Սիգալը Մադուրոյին նվիրել է նաև սամուրայական թուր: Հավելենք, որ դերասանի և նախագահի համատեղ ֆիլմի մասին այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն: