Փաստաբանը՝ Իգոր Խաչատուրովի հարցաքննության լուսանկարի մասին
ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտից Ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկված վստահորդներս տևական ժամանակ է ինչ ազատ են արձակվել։ Ի պատիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննիչների վերջիններս իրենց գործառույթներն իրականացրեցին բավականին արագ և արհեստավարժ` որևէ անհանգստություն չպատճառելով իմ երեք վստահորդներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Միհրան Պողոսյանը։
«ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտից Ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկված վստահորդներս տևական ժամանակ է ինչ ազատ են արձակվել։
Ի պատիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննիչների վերջիններս իրենց գործառույթներն իրականացրեցին բավականին արագ և արհեստավարժ` որևէ անհանգստություն չպատճառելով իմ երեք վստահորդներին։
Ինչ վերաբերում է ցանցում տարածված Իգոր Խաչատուրովի և ոստիկանության կապիտանի լուսանկարին, ապա նշեմ, որ աշխատասենյակում աշխատանքային մթնոլորտ էր, իսկ հաշվի առնելով ոստիկանություն բերման ենթարկված անձանց քանակը, ապա ոստիկանը կարող էր և ծխել (ինչն ի դեպ առաջարկել է նաև մեզ), սակայն աշխատանքային մթնոլորտն ու պրոֆեսիոնալիզմը դրանից որևէ կերպ չեն տուժել»,- գրել է Պողոսյանը։