Մենք պարտավոր ենք արմատախիլ անել ֆեյքերին. Արթուր Դանիելյան
«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը գրում է.
«Արցախի ժողովուրդը օրենքի տառին համապատասխան ինքնորոշվել է և ցանկություն է արտահայտել միանալ Հայաստանին: Ադրբեջանը հարձակվել և պարտվել է: Սկսել են բանակցություններ խաղաղությանը հասնելու նպատակով:
Բանակցային սկզբունքներից մեկն էր ուժի կիրառման սպառնալիքի բացառումը: Ադրբեջանը այդ սկզբունքը խախտել է և զավթել է Արցախի Հանրապետության տարածքը: Վերջ:
Ինձ հետաքրքրող ուրիշ ոչ մի բան գոյություն չունի:
Ու այո, մենք պլանավորում ենք քրեականացնել այս օրակարգի մերժումը: Սա պետք է հստակ գիտակցեն Հայաստանի արտաքին քաղաքական «գործընկերները» և տարատեսակ քաղաքական կառույցների շղարշի ներքո հանդես եկող այդ գործընկերների տեղական գործակալները: Եկել է տեղեկատվական դաշտը կենացներով և անբովանդակ ակցիաներով լցնելուն վերջ դնելու ժամանակը:
Դու կամ նպաստում ես հայկականության օրենքի ընդունմանը կամ դեմ ես դրան: Մենք պարտավոր ենք արմատախիլ անել ֆեյքերին մեր կյանքից, առաջին հերթին ֆեյք հայրենասերներին, ֆեյք ազգայնականներին, ֆեյք պայքարիստներին:
Այսօր, քիչ անց կհրապարակվի հայկականույթան օրենքի մեր տեսլականը իր հիմնավորումներով»։