Խոշոր հրդեհ՝ Շանհայում. կա 8 զոհ
Ութ մարդ զոհվել է Չինաստանի Շանհայ քաղաքում գտնվող արդյունաբերական հաստատությունում բռնկված հրդեհի պատճառով: Զոհերից 2-ը հրշեջներ են:
Հրդեհը տեղի է ունեցել Shanghai Shengrui Electronic Technology-ի արդյունաբերական գործարաններից մեկում: Հրդեհը մարվել է:
Նշվում է, որ որոնողափրկարարական աշխատանքները տևել են գրեթե ամբողջ գիշեր, ինչի արդյունքում փրկարարները հայտնաբերել են ութ մարդու մարմին, որոնցից երկուսը հրշեջներ են եղել:
Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն: