Լիբիայի ափերի մոտ շրջվել է նավ. զոհվել է 180 ներգաղթյալ
Լիբիայի ափերի մոտ շրջվել է ռետինե նավակ, որի արդյունքում զոհվել է աֆրիկացի 130 ներգաղթյալ: Այս մասին հայտնում է ТАСС- ը՝ հղում անելով SOS Mediterranee հասարակական կազմակերպությանը:
«Այսօր, ժամեր տևած որոնումներից հետո, մեր ամենաանցանկալի միտքը իրականացել է: Այսօր, երբ մենք ժամանել ենք դեպքի վայր, մենք ոչ մի կենդանի մարդ չենք գտել, չնայած որ նավի խորտակման վայրի տարածքում մենք տեսել ենք առնվազն 10 մարմին», - ասված է կազմակերպության հայտարարության մեջ:
Ընդգծենք նաև, որ եղանակային վատ պայմաններով պայմանավորված որոնողական աշխատանքները դադարեցվել են: