Բանավեճ ՄԻՊ Արման Թաթոյանի և Պետրոս Ղազարյանի միջև (տեսանյութ) Սասուն Միքայելյանը ԵԿՄ շենքը ՔՊ-ի նախընտրական շտաբ է դարձրել (լուսանկար) «Բերանս լեզվիս հետ միասին սառեց, մեռած մարդ էի՝ ուղղակի սառած-կանգնած». Անուշը ամուսնու զոհվելուց հետո ապագան չի պատկերացնում Հաստատվել է կորոնավիրուսի վարակման 411 և մահվան 18 դեպք Արման Թաթոյանի հրաժարականի մասին տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում. ՄԻՊ-ի հայտարարությունը Ադրբեջանական կողմը բարձրացրել է Շուշի-Կարմիր շուկա ճանապարհն իր վերահսկողությանը փոխանցելու հարցը ռազմագերիներին ազատ արձակելու համար. Коммерсантъ Հանդիպել եմ Սերժ Սարգսյանի հետ՝ առաջարկելով ընտրություններին մասնակցել ՀԱԿ-ՀՀԿ դաշինքով, բայց իմ այս առաջարկն էլ մերժվեց նրա կողմից․ Լևոն Տեր-Պետրոսյան Ուփս... Տարօրինակ միջադեպ՝ ԱԺ-ում. նիստի ժամանակ միացավ Փաշինյանի դժգոհ ձայնը, որ խոսում էր Քոչարյանի դատից (տեսանյութ) Քաղաքական որոշման մասին խոսք լինել չի կարող. Արթուր Դավթյանը՝ Սյունիքի դեպքերի մասին Ինչպիսի զուգադիպություն. Անի Սամսոնյանը նմանություն է տեսել իմքայլականների ու Ադրբեջանի ՄԻՊ-ի հայտարարությունների մեջ
Բանավեճ ՄԻՊ Արման Թաթոյանի և Պետրոս Ղազարյանի միջև (տեսանյութ) Իշխանափոխությունից հետո ԱԱԾ գեներալին ասել էին, որ դիմում գրի ու թոշակի գնա. Տիգրան Աբրահամյան Մեկնարկել է «Շուշիի դեօկուպացիա» ՀԿ-ի գործունեությունը Փորձել էր սպանել արջին ու վնասվածքներ էր ստացել ՀՀ ՊՆ N բանակային կորպուսի զինծառայողը ՎԱԶ-21102-ով բախվել է քարերին Մայիսի 9-ին ԱԺ արտահերթ հրավիրեք և ճանաչեք Արցախի Հանրապետությունը. Թևան Պողոսյան Բերել ենք Ղազանչեցոցի գմբեթը, որը կապիտուլյանտի ու նրան ձայն տվողների շնորհիվ այլևս իր տեղում չէ Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել. ՊՆ Պարզվել է այսօր Երևանում հրազենի կիրառմամբ սպանվածի և վիրավորի ինքնությունը. նրանք հարազատ եղբայրներ են Իլոն Մասկը խոսել է դեպի Մարս անօդաչու թռիչքների ժամկետների մասին Չեմպիոնների լիգայի եզրափակիչը ամենայն հավանականությամբ Թուրքիայից կտեղափոխվի այլ երկիր Էլեկտրաէներգիայի անջատումներ հետևյալ հասցեներում «Մանչեսթեր Սիթին» ցանկանում է գնել Ռոմելու Լուկակուին Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին «ՈւԵՖԱ»-ն կարող է երկու տարով արգելել 3 գրանդ ակումբների մասնակցությունը եվրոպական ակումբային մրցաշարերում Այս տարածությունը պարոն նախագահն է․ Էդգար Ղազարյանի 10 հիմնավորումը, թե ինչպես է Արմեն Սարգսյանն օգնում Փաշինյանին շարունակել պաշտոնավորումը (տեսանյութ) Ասկերան քաղաքի տարածքով հոսող գետի մեջ մեքենա է կողաշրջվել (լուսանկարներ) #antinikol. այսօր մենք մեկնարկում ենք հականիկոլական շարժում, որն ունի մեկ նպատակ. բացատրել նիկոլամետ մոլորյալներին, որ Նիկոլն աղետ է, նա մահաբեր է. Միքայել Մինասյան Էրլինգ Հոլանդի տրանսվերը կարող է արժենալ մոտ 200 միլիոն եվրո Լիբիայում հարձակվել են նախագահական խորհրդի շտաբի վրա Ի՞նչ է եղել, որ... իշխանության հարցադրումը՝ մայիսի 9-ը տոնելիս Սասուն Միքայելյանը ԵԿՄ շենքը ՔՊ-ի նախընտրական շտաբ է դարձրել (լուսանկար) Գերմանիայում 1 օրում գրանցվել է կորոնավիրուսի 15 հազար նոր դեպք «Քեզ համար Հայաստան» երգը հնչեց «France 3»-ի եթերում (տեսանյութ) Ռիո դե Ժանեյրոյում ոստիկանական գործողությունների հետևանքով զոհվել է 28 մարդ Վթար` Ստեփանակերտ-Դրմբոն ավտոճանապարհին. կա վիրավոր Եթե Սյունիքի դարպասը թակում են` նշանակում է քո տան դուռն են խփում, քո ննջարանի դուռը. մաքրեք ձեր միջի թուրքին ու փրկեք էս պետությունը. Արտաշես Ալեքսանյան (տեսանյութ) Նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել Ֆիջիում 6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել «Բերանս լեզվիս հետ միասին սառեց, մեռած մարդ էի՝ ուղղակի սառած-կանգնած». Անուշը ամուսնու զոհվելուց հետո ապագան չի պատկերացնում ՀՀԿ և «Հայրենիք» կուսակցությունների երիտասարդական կազմակերպությունները բաց նամակ են հանձնելու դեսպանատներ Արմեն Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Մենք պետք է համախմբվենք, կողմնորոշվենք, հասկանանք՝ ով է հող տվել, ով չի տվել. Սասուն Միքայելյան Ստեփանակերտի արվարձանում կանգնեցնում և սպասեցնել են տալիս հայկական մեքենաներին, որպեսզի ադրբեջանցիներն անցնեն Շոշ-Շուշի խաչմերուկով (տեսանյութ) «NASA»-ի ուղղաթիռն առաջին անգամ թռիչք է կատարել Մարս մոլորակի մի շարք այլ վայրեր Թիրախում Քոչարյանն էր, քանի որ 2008 թ. նա ձախողեց սորոսական խունտայի և նրանց պատվիրատուների դավադիր և հակահայ ծրագրերը. Գրիգորյան «Հարսանիք լեռներում» անվանումը ստացած օպերացիան հաստատել է Սերժ Սարգսյանը (տեսանյութ) Ինչպես խոստացել էի` վերականգնվում է Մաքրավանք եկեղեցին. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Դեպքը դեռ չի հաստատվել, իսկ լուսանկարի կինը կապ չունի դեպքի հետ. Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը՝ ադրբեջանցիների կողմից հայ կնոջ դանակահարության մասին «Մեր մոդելը սեփական մոդել ա». նախարար Քերոբյանը չկարողացավ պատասխանել Շիրակացի ճեմարանի աշակերտի հարցին (տեսանյութ) Մեխիկոյում կամրջի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 26-ի Իրան-Սև ծով կորիդորի ծրագիրը խափանելու միակ միջոցը Սյունիքը Հայաստանից կտրելն է. Արթուր Դանիելյան «Կհանդիպենք վաղը». Ռոբերտ Քոչարյան Արցախի ճանաչումը Ալիևին շատ բան կարող է պարտադրել՝ գերիների վերադարձից, մինչև բանակցությունների սեղանի շուրջ նստել և գնալ լուրջ զիջումների. միջազգայնագետ Ինչպես 1992թ.-ին ազատագրվեց Շուշին Էրդողանը ցանկություն ունի դառնալու Թուրքիայի նոր Աթաթուրք Հաստատվել է կորոնավիրուսի վարակման 411 և մահվան 18 դեպք Նիկոլ Փաշինյանը խոստացել է գոնե մեկ արևմտամետ ուժ անցկացնել խորհրդարան. «Փաստ» Նիկոլ Փաշինյանը մտածում է Արթուր Դավթյանին և ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանին փոխելու մասին. «Հրապարակ» Փաշինյանի մոտ ամենաշատը դժգոհել են Լենա Նազարյանից. նա պետք է լինի ցուցակի վերջին հորիզոնականներում. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի անհանգստությունները. ինչո՞ւ են հարձակվում «Լուսավոր Հայաստանի» վրա. «Փաստ» Արթուր Վանեցյանը դրական և լավ վերաբերմունքի է արժանացել տարբեր մարզեր կատարած այցերի ժամանակ. «Փաստ» «Զինադադար» ԱԳՆ-ում. Մակունցը սպասում է խորհրդարանի արձակմանը. ԱՄՆ-ն համաձայնել է նրան ընդունել. «Հրապարակ» Փաշինյանն ուզում է թուլացնել Տեր-Պետրոսյանի դիրքերը. բանակցություններ են ընթանում. «Հրապարակ» Մովսես Հակոբյանին չի կարելի, իսկ Փաշինյանին կարելի՞ է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակել. «168 ժամ» Փաշինյանն իրագործում է իր «և այդ մեկ մարդը դու ես» կարգախոսը՝ ոչնչացնելով մյուսներին. «168 ժամ» Կրակոցներ՝ Երևանում. կա 1 զոհ, 1 վիրավոր Կոմանդոսին հետմահու շնորհվեց Հայաստանի Ազգային հերոսի կոչում Նիդերլանդներում ադրբեջանցիները դանակահարել են հայ իրավաբան Աննա Հակոբյանին Ընդդիմությունը որոշել է դաշտում լյուստրացիա անել. «Հրապարակ» Եթե մայիսի 9-ին գնաս Եռաբլուր, բախումներ կլինեն․ Սասուն Միքայելյանը՝ Փաշինյանին․ Yerevan.today Միքայել Մինասյանը նամակ է հրապարակել. Հիմա ես ամեն ինչ թույլ եմ տալիս Նախագահի հետ հանդիպման հնարավորությունը տապալվեց. վաղը բոլորիդ հրավիրում եմ Բաղրամյան 26. Էդգար Ղազարյան Երեւի պատերազմն էլ է կառավարվել «վոյս մեսիջներով», որի հետեւանքով հանձնել եք Շուշին եւ Հադրութը. Էլինար Վարդանյան Ռոզա Ծառուկյանը հարգանքի տուրք է մատուցել 30 տարի առաջ Ոսկեպարում զոհված ոստիկանների հիշատակին «Օրենքով գող» է կալանավորվել՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու համար. ՔԿ Հանրապետության նախագահը չի աջակցում եւ չի պատրաստվում աջակցել կամ սատարել որեւէ քաղաքական ուժի. հայտարարություն Ռոբերտ Քոչարյանի հեղինակած «Կյանք եւ ազատություն» գրքի իշխանական ֆոբիաները շարունակվում են. փաստաբան Սահմանադրական դատարանը հրապարակել է ՄԻՊ դիմումի հիման վրա կայացրած որոշումը Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակած հայտարարության տեքստը Սերժ Սարգսյանը տեսնում է առաջին անգամ. 3-րդ նախագահի գրասենյակ Ամռանը Զինեդին Զիդանը կարող է լքել Մադրիդի «Ռեալը» Ազատությունն ու հաղթանակը ձեռք են բերվում կամքի ու ջանքի շնորհիվ. Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Հայրենական մեծ պատերազմի մի խումբ վետերանների Հաքան Չալհանօղլուի ծառայություններով հետաքրքրված է «Արսենալը» Վերականգնվում է Մ-1-Ներքին Սասնաշեն-Մեծաձոր մոտ 9.8 կմ երկարությամբ ճանապարհահատվածը Դորտմունդի «Բորուսիան» մտադիր է իջեցնել Ջեյդոն Սանչոյի տրանսվերային գինը «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող է հայտնաբերվել Արման Թաթոյանի հրաժարականի մասին տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում. ՄԻՊ-ի հայտարարությունը Գարեգին Նժդեհի արձանի ապամոնտաժումը կանխելու համար Մարտունիում հերթապահություն է սահմանվել . ավագանու անդամ Վահրամ Դումանյանը Շուշիի Սուրբ Ղազանչեցոցի հարցով նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին Ադրբեջանական կողմը բարձրացրել է Շուշի-Կարմիր շուկա ճանապարհն իր վերահսկողությանը փոխանցելու հարցը ռազմագերիներին ազատ արձակելու համար. Коммерсантъ

ՄԻՊ անդրադարձը՝ Սյունիքի մարզում տեղի ունեցած բողոքի ակցիաներին և դրանց հետ կապված ձերբակալումներին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մանրամասն անդրադարձը Սյունիքի մարզում տեղի ունեցած բողոքի ակցիաներին և դրանց հետ կապված ձերբակալումներին

ՀՀ Սյունիքի մարզում երեկվանից՝ ապրիլի 21-ից սկսած տեղի ունեցող իրադարձությունները գտնվում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության կենտրոնում:

1. Նախ, բացարձակ անընդունելի է վիրավորանքի ու հայհոյանքի, ատելության խոսքի ցանկացած դրսևորում՝ անկախ նրանից, թե ով է դա անում կամ ում է ուղղված: Մարդու արժանապատվությունը վիրավորել չի կարելի:

Այս հարցում Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումն անփոփոխ է ու այդ անընդունելի լինելը վերաբերում է նաև երեկ Սյունիքի մարզում ՀՀ վարչապետի այցի ընթացքում մի շարք բողոքների ակցիաների ժամանակ Վարչապետի նկատմամբ նման բառապաշարի օգտագործմանը:

Ցավոք, այս խնդիրը ձեռք է բերել համակարգային բնույթ, որի լուծման հարցում իրենց անձնական օրինակով առաջնահերթ մեծ դեր ունեն հանրային գործիչները, այդ թվում՝ պաշտոն զբաղեցնող անձինք: Այս արատավոր երևույթը ցանկացած դեպքում ավելացնում է լարվածությունը, բացասական է ազդում մարդու իրավունքների համակարգի վրա: 

Նման երևույթները մեր հասարակությունում պետք է բացառվեն:

Կարևոր է նաև լրատվամիջոցների դերը. նրանք չպետք է դառնան վիրավորանքի ու հայհոյանքների, ատելության խոսքի տարածողը ու պետք է հատկապես ուշադիր լինեն վերնագրերի ընտրության հարցում:

2. Մարդու իրավունքների պաշտպանն ի գիտություն բոլորի ևս մեկ անգամ հատուկ հիշեցնում է, որ իր իրավասությունը ոչ թե իրենց լիազորությունների իրականացման կապակցությամբ կոնկրետ պաշտոնյաների իրավունքները պաշտպանելն է քաղաքացիներից, այլ մարդուն՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնյանների արարքներից ու որոշումներից: 

Ավելին, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածի 7-րդ մասն ուղիղ ամրագրում է. «Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները չեն կարող Պաշտպանին բողոքներ ներկայացնել»:

Սա է մարդու իրավունքների ազգային հաստատությունների դերը ողջ աշխարհում: 3. Ստորև Մարդու իրավունքների պաշտպանի գնահատականներն են պետական մարմինների և պաշտոնատար անձանց արարքների վերաբերյալ՝ կապված մարդու իրավունքների հետ:

4. Սյունիքի մարզի համայնքներ ապրիլի 21-ին ՀՀ վարչապետի այցի ընթացքում նրան ուղեկցող իրավապահ մարմինների թվում առկա էին դիմակով ծառայողներ (խոսքը չի վերաբերում բժշկական դիմակներին): 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ դա ոչ միայն ինքնին մարդու իրավունքների ոտնահարում է, այլ հնարավոր միջադեպերի դեպքում բացառում է իրավապահ մարմնի կողմից մարդու իրավունքի խախտում թույլ տալու կամ, օրինակ, մարդու նկատմամբ ուժի գործադրման պարագայում կոնկրետ ծառայողի նույնականացումը՝ նրա արարքների օրինականությունը գնահատելու նպատակով:

Դիմակավորված ծառայողների առկայությունը կարող է կիրառելի լինել հանցավորության դեմ պայքարի նպատակով՝ կոնկրետ իրավիճակի հանգամանքները հաշվի առնելով, այլ ոչ թե հանրային վայրում հասարակական կարգի պահպանության համար: Ուստի, այս պրակտիկան պետք է բացառվի:

Այս իրավական պահանջները Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարել է թե՛ 2018 թվականի ապրիլյան իրադարձությունների, թե՛ 2020 թվականի հավաքների ժամանակ, երբ մի շարք դեպքերում հանրային վայրերում հավաքներ կամ քաղաքացիական այլ ակցիաներ իրականացնելու համար ներգրավվում էին իրավապահ մարմինների դիմակավորված ծառայողներ: 

5. Քրեական արդարադատության ոլորտում մարդու իրավունքների տեսանկյունից անընդունելի էր ապրիլի 21-ին Սյունիքի մարզպետարանի շենքում քննարկման ժամանակ ՀՀ վարչապետի կողմից օրենքի խախտում որակելը կոնկրետ գործով մարդկանց արարքները ու այդ կոնկրետ գործով իրավապահ մարմինների գործողությունների կամ նրանց «կոշտ», «կտրուկ և հատուկ գործողություններով» արձագանքի հարց քննարկելը՝ մինչև իրավապահ մարմինների, այսինքն՝ մինչև այդ նպատակի համար օրենքով հատուկ լիազորված մարմինների արձագանքը: 

Անընդունելի լինելուն ավելանում է նաև այն, որ հրապարակված խորհրդակցությանը ներկա էին գործադիր իշխանության տարբեր մարմինների ներկայացուցիչներ, որոնք որևէ առնչություն չպետք է ունենան կոնկրետ գործերով կոնկրետ մարդկանց քրեական հետապնդման ենթարկելու հարցերի հետ: Քանի որ քրեական արդարադատության ոլորտը մարդու իրավունքների տեսանկյունից առանց այն էլ ռիսկային է, օրենքով ամրագրված է մարդու իրավունքներին միջամտող գործողություններ կատարելու կամ որոշումներ ընդունելու իրավասություն ունեցող սուբյեկտների սպառիչ շրջանակ: Այս իրավական չափանիշը մարդու իրավունքների պաշտպանության կոնկրետ երաշխիք է և ուղղակիորեն բխում է ՀՀ օրենսդրությունից:

6. Ու առհասարակ, ի գիտություն բոլոր պաշտոնյաների՝ Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ է նշում, որ դուք իրավասու չեք կոնկրետ գործերով կոնկրետ մարդկանց վերաբերյալ իրականացվող քննության ընթացքին, ելքին կամ կոնկրետ գործողություններին առնչվող գնահատականներ տալ: Դուք դրանով ոչ միայն անում եք մարդու իրավունքները խախտող հայտարարություններ, այլ նաև խոչընդոտում եք իրավապահ մարմինների աշխատանքը, նրանց դնում ավելորդ թիրախի տակ ու նրանց գործողությունների առնչությամբ առաջացնում եք կանխակալ վերաբերմունք հասարակությունում:

7. Երեկ երեկոյան Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ հանձնարարությամբ աշխատանքային խումբ է գործուղել Սյունիքի մարզի Գորիս, Կապան և մի շարք այլ համայնքներ:

Այցի նպատակն է Պաշտպանի աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանման հետ համատեղ տեղում իրականացնել իրավիճակի, այդ թվում՝ լարվածության աստիճանի մշտադիտարկում, ինչպես նաև ապրիլի 21-ին Սյունիքի մարզի Մեղրի, Քաջարան, Կապան և մի շարք այլ համայնքներում տեղի ունեցած բողոքի ակցիաների առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակում Ոստիկանության բաժիններ այցերի, հնարավոր բերման ենթարկվածների հետ առանձնազրույցների, նրանց իրավունքների պաշտպանության նպատակով:

8. Գիշերվա ընթացքում, ինչպես նաև այսօր վաղ առավոտյան Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ահազանգեր է ստացել ինչպես մի շարք քաղաքացիներից, այնպես էլ փաստաբաններից՝ կապված Սյունիքի մարզում բերման ենթարկելու և ձերբակալումների դեպքերի հետ: Ահազանգեր են արել նաև մի շարք լրագրողներ:

Մասնավորապես, փաստաբան Գայանե Պապոյանը վաղ առավոտյան բողոքով տեղեկացրել է, որ իր վստահորդին՝ Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանին, ձերբակալելիս խախտվել են վերջինիս իրավունքները, բացակայում են նրան բերման ենթարկելու հիմքերը, և իրեն ու իր վստահորդին չի պարզաբանվել՝ ու՞ր են բերման ենթարկում: Դրանից բացի, ըստ Գ.Պապոյանի՝ իր վստահորդի նկատմամբ գործողություններն առանց որևէ անհրաժեշտության կամ առանց դրանց անհետաձգելիության հիմնավորման արվել են գիշեր, այլ ոչ թե ցերեկ ժամանակ:

Գայանե Պապոյանի հրապարակած՝ Մխիթար Զաքարյանին ազատությունից զրկելու տեսանյութերի ու ահազանգի ուսումնասիրությամբ Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է խնդիրներ՝ կապված Մ.Զաքարյանին ազատությունից զրկելիս նրա մի շարք նվազագույն իրավունքներ, այդ թվում՝ ազատությունից փաստացի զրկելիս այդ պահին ազատությունից զրկելու հիմքերը նրան պատշաճ ներկայացնելու, փաստաբանի իրավունքը երաշխավորելու հետ:

Մեղրի համայնքի հետ կապված՝ ահազանգ է ստացվել 2 փաստաբանից 2 հոգու բերման ենթարկելու վերաբերյալ: Փաստաբանները նշել են, որ իրենք տեղյակ չեն, թե իրավապահ մարմիններն իրենց վստահորդներին ուր են տարել և որ իրենց չեն պարզաբանվում վստահորդներին բերման ենթարկելու հիմքերը կամ վայրը:

9. Մի շարք ահազանգեր են ստացվել (այդ թվում՝ փաստաբանից) նաև Գորիս համայնքից մարդկանց բերման ենթարկելու կամ ձերբակալելու հետ կապված: Մասնավորապես, վաղ առավոտյան ահազանգողները նշել են, որ շարունակաբար տեղեկություն չեն կարողանում ստանալ, թե որ իրավապահ մարմին են տարվել բերման ենթարկվածները կամ ինչ հիմքերով ու ինչ կարգավիճակ ունեն: Նման տեղեկությունների չեն տիրապետում նաև ազգականները: Խոսքը վերաբերում է Գորիս համայնքի ղեկավարի տեղակալին, համայնքի ավագանու անդամի, Հարթաշեն վարչական շրջանի ղեկավարին, Գորիս համայնքի մի շարք բնակիչների:

Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներին առանձնազրույցի ընթացքում տեղեկացրել է, որ Գորիսից իրեն բերման ենթարկելուց հետո իրեն տեղափոխել են Քննչական կոմիտե, սակայն կոմիտեի շենք մուտք չեն գործել և մոտ 30 րոպե ոստիկանական ավտոմեքենայի մեջ սպասելուց հետո տեղափոխել են Ոստիկանության Երևան քաղաքի վարչության շենք: Ըստ Մ.Հովսեփյանի՝ Ոստիկանությունում իր նկատմամբ գործադրվել է բռնություն, մասնավորապես՝ Ոստիկանության ծառայողներն, իրեն աշխատասենյակ տանելով, գցել են գետնին և ոտքերով հարվածել, հետո գետնին գցած վիճակում քարշ են տվել մեկ սենյակից մյուսը և տեսանկարել քարշ տալու ընթացքը: Այդ սենյակում թույլ չեն տվել նստել, ստիպված է եղել ոտքի վրա մնալ մոտ 30 րոպե: Այդ ողջ ընթացքում իր նկատմամբ ցուցաբերվել է արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք, այդ թվում՝ հայհոյանքներով: Այդ ողջ ընթացքում եղել է ձեռնաշղթաներով՝ ձեռքերը մեջքի հետևում:

Այս նույնը պնդել են նաև փաստաբանները և տեղեկացրել, որ հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նույնպես համապատասխան գրություն կհասցեագրի ՀՀ դատախազություն:

Գորիս համայնքի ավագանու անդամ Արարատ Աղաբեկյանի հետ կապված՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ներկայացվել է ահազանգ այն մասին, որ Ա.Աղաբեկյանին բերման ենթարկելը որևէ հիմնավորում չունի. նա Շուռնուխում տեղի ունեցած բողոքի ակցիային չի մասնակցել, քանի որ եղել է անկողնային վիճակում՝ ամենայն հավանականությամբ նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակի ախտանիշներով:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է Արարատ Աղաբեկյանի նկատմամբ իրավապահ մարմինների վերաբերմունքը, ով հրապարակված տեսանյութում մեջքի հետևում ձեռնաշղթաներով է և ում ուղեկցում են դիմակավորված ոստիկաններ:

Տեսանյութն ակնհայտորեն վկայում է Ա.Աղաբեկյանի նկատմամբ օրենքը խախտող վերաբերմունքի մասին, և նրան բերման ենթարկող կամ ձերբակալած իրավապահ մարմինների ծառայողների գործողությունները պետք է քննության արժանանա ոչ թե ծառայողական, այլ քրեական վարույթի շրջանակում, ուստի Մարդու իրավունքների պաշտպանն այս հարցով ևս գրություն կուղարկի Դատախազություն:

Այս պահին շարունակվում են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի այցերը երեկ տեղի ունեցած դեպքերի առնչությամբ ձերբակալվածներին ու բերման ենթարկվածներին:

10. Պաշտպանը ևս մեկ անգամ հստակ արձանագրում է, որ դիմակների ու ձեռնաշղթաների առանց տարբերակման, առանց կոնկրետ հիմքերի (օրինակ՝ փախուստի իրական վտանգ, վրեժխնդրություն և այլն) կիրառումն անթույլատրելի է: Այս խնդիրը, ցավոք, ունի համակարգային բնույթ. Մարդու իրավունքների պաշտպանը դրան բազմիցս է անդրադարձ կատարել, այդ թվում՝ տարեկան հաղորդմամբ ու զեկույցներով և այս հայտարարությամբ նույնպես դա հաստատում է: Նշված բոլոր հարցերի ամփոփումից հետո Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից առանձին գրություն կուղարկվի իրավապահ մարմիններին՝ ըստ իրավասության:

Առանձին հարցադրումներով գրավոր պարզաբանումներ կպահանջվեն՝ կապված ապրիլի 21-ին Սյունիքի մի շարք համայնքներում տեղի ունեցած բողոքի ակցիաների առնչությամբ հարուցված քրեական գործի և այն հոդվածների հետ, որոնցով այդ գործով նախաձեռնվել է քրեական հետապնդում:

11. Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ ստեղծված լարված իրավիճակում իրավապահ մարմիններն ու, առհասարակ, բոլոր հանրային մարմինները, պաշտոնատար անձինք պետք է գործեն իրավունքի գերակայության խիստ պահպանմամբ:

Հաշվի առնելով, որ Սյունիքի մարզում տեղի ունեցած իրադարձությունների նկատմամբ հասկանալիորեն առկա է հանրային լայն հետաքրքրություն՝ իրավապահ մարմինները պարտավոր են գործադրել նաև միջոցներ, որպեսզի իրենց գործողությունների կամ որոշումների իրավաչափությունն ապահովվի նաև հանրային ընկալման համար:

Ցանկացած տեսակի խախտում ավելի է նպաստում լարվածությանը:

Արման Թաթոյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

դիտվել է 62 անգամ
Բանավեճ ՄԻՊ Արման Թաթոյանի և Պետրոս Ղազարյանի միջև (տեսանյութ) Իշխանափոխությունից հետո ԱԱԾ գեներալին ասել էին, որ դիմում գրի ու թոշակի գնա. Տիգրան Աբրահամյան Մեկնարկել է «Շուշիի դեօկուպացիա» ՀԿ-ի գործունեությունը Փորձել էր սպանել արջին ու վնասվածքներ էր ստացել ՀՀ ՊՆ N բանակային կորպուսի զինծառայողը ՎԱԶ-21102-ով բախվել է քարերին Մայիսի 9-ին ԱԺ արտահերթ հրավիրեք և ճանաչեք Արցախի Հանրապետությունը. Թևան Պողոսյան Բերել ենք Ղազանչեցոցի գմբեթը, որը կապիտուլյանտի ու նրան ձայն տվողների շնորհիվ այլևս իր տեղում չէ Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել. ՊՆ Պարզվել է այսօր Երևանում հրազենի կիրառմամբ սպանվածի և վիրավորի ինքնությունը. նրանք հարազատ եղբայրներ են Իլոն Մասկը խոսել է դեպի Մարս անօդաչու թռիչքների ժամկետների մասին Չեմպիոնների լիգայի եզրափակիչը ամենայն հավանականությամբ Թուրքիայից կտեղափոխվի այլ երկիր Էլեկտրաէներգիայի անջատումներ հետևյալ հասցեներում «Մանչեսթեր Սիթին» ցանկանում է գնել Ռոմելու Լուկակուին Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին «ՈւԵՖԱ»-ն կարող է երկու տարով արգելել 3 գրանդ ակումբների մասնակցությունը եվրոպական ակումբային մրցաշարերում Այս տարածությունը պարոն նախագահն է․ Էդգար Ղազարյանի 10 հիմնավորումը, թե ինչպես է Արմեն Սարգսյանն օգնում Փաշինյանին շարունակել պաշտոնավորումը (տեսանյութ) Ասկերան քաղաքի տարածքով հոսող գետի մեջ մեքենա է կողաշրջվել (լուսանկարներ) #antinikol. այսօր մենք մեկնարկում ենք հականիկոլական շարժում, որն ունի մեկ նպատակ. բացատրել նիկոլամետ մոլորյալներին, որ Նիկոլն աղետ է, նա մահաբեր է. Միքայել Մինասյան Էրլինգ Հոլանդի տրանսվերը կարող է արժենալ մոտ 200 միլիոն եվրո Լիբիայում հարձակվել են նախագահական խորհրդի շտաբի վրա Ի՞նչ է եղել, որ... իշխանության հարցադրումը՝ մայիսի 9-ը տոնելիս Սասուն Միքայելյանը ԵԿՄ շենքը ՔՊ-ի նախընտրական շտաբ է դարձրել (լուսանկար) Գերմանիայում 1 օրում գրանցվել է կորոնավիրուսի 15 հազար նոր դեպք «Քեզ համար Հայաստան» երգը հնչեց «France 3»-ի եթերում (տեսանյութ) Ռիո դե Ժանեյրոյում ոստիկանական գործողությունների հետևանքով զոհվել է 28 մարդ Վթար` Ստեփանակերտ-Դրմբոն ավտոճանապարհին. կա վիրավոր Եթե Սյունիքի դարպասը թակում են` նշանակում է քո տան դուռն են խփում, քո ննջարանի դուռը. մաքրեք ձեր միջի թուրքին ու փրկեք էս պետությունը. Արտաշես Ալեքսանյան (տեսանյութ) Նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել Ֆիջիում 6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել «Բերանս լեզվիս հետ միասին սառեց, մեռած մարդ էի՝ ուղղակի սառած-կանգնած». Անուշը ամուսնու զոհվելուց հետո ապագան չի պատկերացնում ՀՀԿ և «Հայրենիք» կուսակցությունների երիտասարդական կազմակերպությունները բաց նամակ են հանձնելու դեսպանատներ Արմեն Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Մենք պետք է համախմբվենք, կողմնորոշվենք, հասկանանք՝ ով է հող տվել, ով չի տվել. Սասուն Միքայելյան Ստեփանակերտի արվարձանում կանգնեցնում և սպասեցնել են տալիս հայկական մեքենաներին, որպեսզի ադրբեջանցիներն անցնեն Շոշ-Շուշի խաչմերուկով (տեսանյութ) «NASA»-ի ուղղաթիռն առաջին անգամ թռիչք է կատարել Մարս մոլորակի մի շարք այլ վայրեր Թիրախում Քոչարյանն էր, քանի որ 2008 թ. նա ձախողեց սորոսական խունտայի և նրանց պատվիրատուների դավադիր և հակահայ ծրագրերը. Գրիգորյան «Հարսանիք լեռներում» անվանումը ստացած օպերացիան հաստատել է Սերժ Սարգսյանը (տեսանյութ) Ինչպես խոստացել էի` վերականգնվում է Մաքրավանք եկեղեցին. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Դեպքը դեռ չի հաստատվել, իսկ լուսանկարի կինը կապ չունի դեպքի հետ. Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը՝ ադրբեջանցիների կողմից հայ կնոջ դանակահարության մասին «Մեր մոդելը սեփական մոդել ա». նախարար Քերոբյանը չկարողացավ պատասխանել Շիրակացի ճեմարանի աշակերտի հարցին (տեսանյութ) Մեխիկոյում կամրջի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 26-ի Իրան-Սև ծով կորիդորի ծրագիրը խափանելու միակ միջոցը Սյունիքը Հայաստանից կտրելն է. Արթուր Դանիելյան «Կհանդիպենք վաղը». Ռոբերտ Քոչարյան Արցախի ճանաչումը Ալիևին շատ բան կարող է պարտադրել՝ գերիների վերադարձից, մինչև բանակցությունների սեղանի շուրջ նստել և գնալ լուրջ զիջումների. միջազգայնագետ Ինչպես 1992թ.-ին ազատագրվեց Շուշին Էրդողանը ցանկություն ունի դառնալու Թուրքիայի նոր Աթաթուրք Հաստատվել է կորոնավիրուսի վարակման 411 և մահվան 18 դեպք Նիկոլ Փաշինյանը խոստացել է գոնե մեկ արևմտամետ ուժ անցկացնել խորհրդարան. «Փաստ» Նիկոլ Փաշինյանը մտածում է Արթուր Դավթյանին և ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանին փոխելու մասին. «Հրապարակ» Փաշինյանի մոտ ամենաշատը դժգոհել են Լենա Նազարյանից. նա պետք է լինի ցուցակի վերջին հորիզոնականներում. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի անհանգստությունները. ինչո՞ւ են հարձակվում «Լուսավոր Հայաստանի» վրա. «Փաստ» Արթուր Վանեցյանը դրական և լավ վերաբերմունքի է արժանացել տարբեր մարզեր կատարած այցերի ժամանակ. «Փաստ» «Զինադադար» ԱԳՆ-ում. Մակունցը սպասում է խորհրդարանի արձակմանը. ԱՄՆ-ն համաձայնել է նրան ընդունել. «Հրապարակ» Փաշինյանն ուզում է թուլացնել Տեր-Պետրոսյանի դիրքերը. բանակցություններ են ընթանում. «Հրապարակ» Մովսես Հակոբյանին չի կարելի, իսկ Փաշինյանին կարելի՞ է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակել. «168 ժամ» Փաշինյանն իրագործում է իր «և այդ մեկ մարդը դու ես» կարգախոսը՝ ոչնչացնելով մյուսներին. «168 ժամ» Կրակոցներ՝ Երևանում. կա 1 զոհ, 1 վիրավոր Կոմանդոսին հետմահու շնորհվեց Հայաստանի Ազգային հերոսի կոչում Նիդերլանդներում ադրբեջանցիները դանակահարել են հայ իրավաբան Աննա Հակոբյանին Ընդդիմությունը որոշել է դաշտում լյուստրացիա անել. «Հրապարակ» Եթե մայիսի 9-ին գնաս Եռաբլուր, բախումներ կլինեն․ Սասուն Միքայելյանը՝ Փաշինյանին․ Yerevan.today Միքայել Մինասյանը նամակ է հրապարակել. Հիմա ես ամեն ինչ թույլ եմ տալիս Նախագահի հետ հանդիպման հնարավորությունը տապալվեց. վաղը բոլորիդ հրավիրում եմ Բաղրամյան 26. Էդգար Ղազարյան Երեւի պատերազմն էլ է կառավարվել «վոյս մեսիջներով», որի հետեւանքով հանձնել եք Շուշին եւ Հադրութը. Էլինար Վարդանյան Ռոզա Ծառուկյանը հարգանքի տուրք է մատուցել 30 տարի առաջ Ոսկեպարում զոհված ոստիկանների հիշատակին «Օրենքով գող» է կալանավորվել՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու համար. ՔԿ Հանրապետության նախագահը չի աջակցում եւ չի պատրաստվում աջակցել կամ սատարել որեւէ քաղաքական ուժի. հայտարարություն Ռոբերտ Քոչարյանի հեղինակած «Կյանք եւ ազատություն» գրքի իշխանական ֆոբիաները շարունակվում են. փաստաբան Սահմանադրական դատարանը հրապարակել է ՄԻՊ դիմումի հիման վրա կայացրած որոշումը Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակած հայտարարության տեքստը Սերժ Սարգսյանը տեսնում է առաջին անգամ. 3-րդ նախագահի գրասենյակ Ամռանը Զինեդին Զիդանը կարող է լքել Մադրիդի «Ռեալը» Ազատությունն ու հաղթանակը ձեռք են բերվում կամքի ու ջանքի շնորհիվ. Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Հայրենական մեծ պատերազմի մի խումբ վետերանների Հաքան Չալհանօղլուի ծառայություններով հետաքրքրված է «Արսենալը» Վերականգնվում է Մ-1-Ներքին Սասնաշեն-Մեծաձոր մոտ 9.8 կմ երկարությամբ ճանապարհահատվածը Դորտմունդի «Բորուսիան» մտադիր է իջեցնել Ջեյդոն Սանչոյի տրանսվերային գինը «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող է հայտնաբերվել Արման Թաթոյանի հրաժարականի մասին տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում. ՄԻՊ-ի հայտարարությունը Գարեգին Նժդեհի արձանի ապամոնտաժումը կանխելու համար Մարտունիում հերթապահություն է սահմանվել . ավագանու անդամ Վահրամ Դումանյանը Շուշիի Սուրբ Ղազանչեցոցի հարցով նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին Ադրբեջանական կողմը բարձրացրել է Շուշի-Կարմիր շուկա ճանապարհն իր վերահսկողությանը փոխանցելու հարցը ռազմագերիներին ազատ արձակելու համար. Коммерсантъ
website by Sargssyan