Գորիսի փոխհամայնքապետին ՔԿ–ում պատճառվել են մարմնական վնասվածքներ. փաստաբանը հաղորդում է ներկայացրել
Գորիսի փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանի շահերի պաշտպան Դավիթ Կարապետյանը ՀՔԾ հաղորդում է ներկայացրել` նշելով, որ այսօր Հովսեփյանին ապօրինի բերման են ենթարկել ։ Ոստիկանության քաղաքային վարչությունում, ենթադրաբար ղեկավար աշխատակիցներից մեկի հրահանգով, պատճառվել են մարմնական վնասվածքներ։ Նշվածի մասին իրազեկվել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը։ Կից ուղարկվել են նաև լուսանկարներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է համայնքի ղեկավարի մյուս տեղակալ Իրինա Յոլյանը։