«Ռեալը» 16 հանդիպում է, ինչ անպարտելի է
Մադրիդի «Ռեալը» իր հերթական հաղթանակը տոնեց Իսպանիայի առաջնությունում։ Զինեդին Զիդանի սաները վերջին անգամ պարտություն կրել են հունվարի 30-ին։
Այսպիսով արդեն 16 հանդիպում է, որ Զիդանի սաներն անպարտելի են։ Վերջին 16 խաղերում նրանք գրանցել են 12 հաղթանակ և 4 ոչ ոքի։
Ընդգծենք, որ Իսպանիայի առաջնության հաջորդ տուրում «Ռեալը» կընդունի «Բետիսին»։ Հանդիպումը կկայանա ապրիլի 24-ին։