Ժոզե Մոուրինյոն կարող է գլխավորել իսպանական ակումբ
Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն, ով օրեր առաջ հեռացվեց Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզչի պաշտոնից, կարող է գլխավորել իսպանական ակումբ։
Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։ Պորտուգալացու ծառայություններով հետաքրքրված է «Վալենսիան»։ Նշվում է, որ ակումբը մտադիր է Ժոզեին հրավիրել այս ամռանը։
Հավելենք նաև, որ Մոուրինյոի ծառայություններով հետաքրքրված է նաև շոտլանդական «Սելթիկը»։