Մյանմարում փետրվարից մինչ օրս բողոքի ցույցերի արդյունքում մահացել է մի քանի հարյուր մարդ
Մյանմարում բողոքի ցույցերի արդյունքում 258 մարդ է մահացել: Մահերը գրանցվել են փետրվարի սկզբից մինչև օրս: Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից:
Փետրվարի սկզբին բանակի իշխանության գալուց ի վեր երկրում բախումների արդյունքում զոհվել է 728 մարդ: Այս վիճակագրությունը հայտնում է Քաղբանտարկյալների օգնության Մյանմարի ասոցիացիան, որը պահպանում է ցուցարարների շրջանում ամեն օր զոհերի վիճակագրությունը:
ՄԱԿ-ի գնահատականով ` Մյանմայում ճգնաժամի սկզբից ի վեր մահացել է 741 մարդ, այդ թվում` 52 երեխա: Հիշեցնենք, որ երկրի տարբեր քաղաքներում և բնակավայրերում ամեն օր ցույցերը շարունակվում են: