Ես սիրում եմ Սերխիոյին որպես որդի. Պերեսը խոսել է Ռամոսի պայմանագրի մասին
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը բացատրել է իրավիճակը պաշտպան Սերխիո Ռամոսի ու կիսապաշտպան Լուկա Մոդրիչի պայմանագրերի հետ կապված:
«Աստված իմ, ես այլեւս չեմ խոսի Ռամոսի մասին: Մոդրիչի հետ մենք վաղուց ենք պայմանավորվել նոր պայմանագրի շուրջ, բայց ոչ Սերխիոյի հետ: Մենք բազմիցս խոսել ենք, բայց դեռ համաձայնության չենք եկել, չգիտեմ ինչու: Ես սիրում եմ Սերխիոյին որպես որդի, բայց հիմա այս իրավիճակն է: Նա գիտի դա, ես դա գիտեմ: Եկեք նախ սպասենք մրցաշրջանի ավարտին:
Աշխատավարձերի մասով մենք պետք է խաղացողներին խնդրենք մեծ զիջումների գնալ: Այդ ժամանակ կտեսնենք, թե ինչպիսին կլինի իրավիճակը կորոնավիրուսի հետ կապված, քանի որ երկրպագուների բացակայության պատճառով մենք կորցնում ենք 80-90 միլիոն եվրո»,-ասել է Պերեսը: