Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Սալիվանը ժամանակավորապես լքել է Մոսկվան
Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանի ինքնաթիռը օդ է բարձրացել «Շերեմետևո»-ից: Այս մասին հայտնում է Ria.ru-ն:
Երեքշաբթի օրը հաղորդվեց, որ Սալիվանը թռչելու է Միացյալ Նահանգներ, իսկ հետո վերադառնալու է Ռուսաստանի մայրաքաղաք:
Պետդեպարտամենտը պարզաբանել է, որ դիվանագետը նախատեսում է հանդիպել իր ընտանիքի հետ: Նա նաև մտադիր է խորհրդակցություններ անցկացնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի անդամների հետ: Անցյալ շաբաթ ԱՄՆ-ն պատժամիջոցներ կիրառեց 32 ռուսական ընկերությունների ու ֆիզիկական անձանց նկատմամբ:
Բացի այդ, Վաշինգտոնից կարտաքսվեն դիվանագիտական առաքելություն ունեցող 10 ռուս աշխատակիցներ: Ռուսաստանը պատասխանեց՝ արգելելով ութ նախկին և ներկա ամերիկացի պաշտոնյաների մուտքը երկիր: