Ղրիմի մոտակայքում նկատվել է ամերիկյան հետախուզական անօդաչու թռչող սարք
Վարժանքների ակնկալիքով Ղրիմի սահմանների մոտակայքում հետախուզություն է անցկացրել ամերիկյան Global Hawk անօդաչու սարքը:
Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հինգշաբթի օրը «Օփուկում» տեղի կունենա Հարավային ռազմական օկրուգի և օդային ուժերի զորքերի զորավարժությունների հիմնական փուլը՝ որպես ձմեռային ուսումնական շրջանի մարտական պատրաստության թեստի մաս:
Ըստ FlightRadar պորտալի՝ Ամերիկյան անօդաչու թռչող սարքը թռչել է Սեւ ծովի վրայով՝ Ղրիմի մոտակայքում, մոտ 16 կիլոմետր բարձրության վրա: