Շուռնուխցի Աշխարհապետին բերման են ենթարկել կարմիր բերետավորները
ArmDaily.am-ի տեղեկություններով՝ կարմիր բերետավորները այսօր բերման են ենթարկել Գորիս խոշորացված համայնքի Շուռնուխ վարչական շրջանի բնակիչ Արարատ Աղաբեկյանին։
Արարատի քույրը՝ Նարինե Արշակյանը մեզ տեղեկացրեց, որ վաղ առավոտյան կարմիր բերետավորների ուղեկցությամբ Աշխարհապետին բերման են ենթարկել։
«Արարատը մեկ շաբաթ է, ինչ հիվանդ պառկած էր՝ բարձր ջերմությամբ, ծանր հազով։ Գիտենք, որ Գորիսից շատերին են բերման ենթարկել՝ երեկվա ցույցերի մասնակիցներին, սակայն Աշխարհապետը չի էլ մասնակցել՝ հիվանդ պառկած էր, սրսկումներ էր ստանում»,-ասաց քույրը։
Վերջինս տեղեկացրեց, որ իրենց ոչ մի պատճառաբանություն կամ բացատրություն չի տրվել՝ Աշխարհապետին բերման ենթարկելու մասով։
«Մեր տեղեկություններով եղբորս տանում են Երևան»,-ասաց Նարինե Արշակյանը։