Ինչո՞ւ է Բաքվի ժպիրհ բռնապետն այդքան հաճախ բարբաջում Սյունիքի մասին. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Գիտե՞ք` ինչո՞ւ է Բաքվի ժպիրհ բռնապետն այդքան հաճախ բարբաջում Սյունիքի մասին։
Նախ՝ աzրբեջանաթուրքական դաշինքի մոտ հարյուրամյա երազանքն է տիրանալ Հայկական լեռնաշխարհի այս կարևոր հատվածին և ցամաքով փաստացիորեն միացնել թուրքական ծրագիր Ադրբեջանը «մայր Թուրքիային» լինի դա կոշտ, թե փափուկ ուժի միջոցով։
Սակայն կա մի չափազանց կարևոր հանգամանք ևս․ եթե Հայաստանն անընդհատ զբաղված լինի Սյունիքի «օրակարգով», ապա, ըստ Բաքվի բռնապետի «մտահղացման», մոռանալու է Արցախի մասին։
Ասեմ, որ չի ստացվելու։ Արցախը նույնքան կարևոր է մեզ համար, որքան Սյունիքը, առավել ևս, որ հայկական սրբազան հողի այս երկու հատվածները կենսականորեն շաղկապված են և փոխլրացնում են միմյանց՝ ապահովելով ամբողջ Հայաստանի ռազմավարական խորքը և անվտանգությունը»։