Մեզ հավաստիացրին, որ Մխիթար Զաքարյանի հետ կապված այս պահին որևէ գործողություն չկա կատարելու. փաստաբան (տեսանյութեր)
Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի փաստաբան Գայանե Պապոյանը ուղիղ հեռարձակմամբ հայտնել է, որ Զաքարյանի հետ միասին ինքնակամ ներկայացել են ոստիկանություն և գտնվում են Սյունիքի մարզային վարչության Մեղրիի բաժնում այն բանից հետո, երբ տեղեկացել են մամուլում տարածված հրապարակման մասին, թե իրավապահները փնտրում են Զաքարյանին: