ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Wall Street Journal
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է պաշտոնապես ճանաչել Օսմանյան կայսրությունում ավելի քան մեկ դար առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հայտնում է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին:
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվեց դա անել՝ վախենալով Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացումից:
Մարտին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Բայդենին կոչ էր արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Կոնգրեսականները նշել են, որ Բայդենը 2020 թվականին իր հայտարարության մեջ 1915 թվականին տեղի ունեցած դեպքերը ճանաչեց ցեղասպանություն:
Այժմ կոնգրեսականները Բայդենին կոչ են անում դա անել այս անգամ արդեն որպես երկրի նախագահ: