Չիլիում գրանցվել է 5,5 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ
5,5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցավ Չիլիի ափերի մոտ: Այս մասին հայտնում է Միացյալ Նահանգների երկրաբանական ծառայության կայքը: Կայքը նշում է, որ աղետի էպիկենտրոնը գտնվել է Սան Անտոնիո քաղաքից 80 կմ հարավ-արեւմուտք:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 7,5 կմ խորության վրա: Զոհերի մասին տեղեկություն չի հաղորդվել, և չի հայտարարվել նաև ցունամիի սպառնալիքի մասին:
Ավելի վաղ Չիլիի ափին 7.0 բալ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել: Դրանից հետո ցունամիի սպառնալիքի պատճառով Չիլիի մի շարք բնակավայրերից տարհանվել է ավելի քան 160 մարդ: