Եթե կախիչի որակը զննելու ժամանակ ունի, թող հրթիռներն էլ զննի. Տոնոյանը դիմել է Փաշինյանին
Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը
Կասեցվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի ներկրման փորձ (տեսանյութ)ԲԸՏՄ վերահսկողության արդյունքում մարտին կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեությունՍտավրոպոլի մարզում կործանվել է ՌԴ օդատիեզերական ուժերի ՏՈւ-22Մ3 ռմբակոծիչըԱկնհայտ է, որ Ռուբեն Վարդանյանն իր կերպարով միջազգային աղմուկի առիթ է դառնում, մի բան՝ ինչից Բաքուն փորձում է համառորեն խուսանավել. ՀայրապետյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Օձունում, ԳյումրիումԻրանի վրա հարձակումների թիրախը եղել է Սպահան քաղաքի ռազմաբազան. New York TimesՀայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»Եղանակն առաջիկա օրերինՀայտնի է Միհրան Հարությունյանի առաջին մրցակիցը «Наше Дело»-ի մրցաշարումԻսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանում գտնվող օբյեկտներից մեկինԳայի պողոտայում «Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կա 2 վիրավոր (լուսանկար)Սարգիս Խանդանյանը մեկնում է ԴանիաԵթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև հրթիռները «զննելու» համար․ Դավիթ ՏոնոյանԻնչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել էՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ» 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում. «Ժողովուրդ»Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՄասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեցՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ»Հրդեհ՝ Աքորի գյուղումԻսրայելը զայրացրել է ԱՄՆ-ին՝ զգուշացնելով նրանց Սիրիայում Իրանի դեմ հարձակման մասինՓաշինյանը Մխիթար Հայրապետյանին գործուղում է Սաուդյան Արաբիայի թագավորություն Մահմուդ Աբասը մերժել է Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու քվեարկությունը հետաձգելու խնդրանքըՄահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած 29-ամյա վարորդը և ավտոմեքենան հայտնաբերվել են Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել Արթուր Դավթյանը դուրս եկավ Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» ավանդական երթը «Գարդման-Շիրվան-Նախիջևանը» ողջունել է Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի հայտարարությունը 6 տարի է՝ ՀՀ-ում քաղաքական դիսկուրս ձևավորում է այդ մեկ անձը․ հավաքական մտքի ամլության ցուցանիշն է Արթիկի անտառտնտեսության հարակից ձորում հրդեհ է բռնկվել․ ծառեր են ջերմահարվել «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցին ԱՄՆ ռազմաօդային ուժերի զինծառայողը Կոնգրեսին խնդրում է օգնել ամերիկյան զորքերը դուրս բերել ՆիգերիցԱդրբեջանական վանդալիզմը սահմաններ չունի․ հակահայ քաղաքականության հերթական ցավալի արդյունքը Ալաշկերտը պարտվեց ԱԽ քարտուղարը «ՔՊ» նիստում զեկույց է ներկայացրել Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից
Հայց է ներկայացվել ՄՔԴ՝ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը հետաքննելու դիմումով
Կոտայքի մարզում բախվել են Mercedes-ն ու «Կամազ»-ը. 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է կատարի մի շարք պահանջներ «Զգացի, էդ երեխան չի կարողանում ռույլը շարժել, ոչինչ չէր աշխատում». «Ուրալի» վթարից վիրավորված կին Ֆիննախը Վաշինգտոնում է․ մասնակցում են ԱՄՀ/ՀԲ Կառավարիչների խորհուրդների հանդիպումներին Հաջողակ պետություն ունենալու համար պետք է ապահովել տնտեսական զարգացումը․ Փաշինյան Պետրոս Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Տեր Եսայի քահանա Արթենյան Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ

ԱԱԾ-ն հայտնում է Բագրավան համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպք բացահայտելու մասին

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է Շիրակի մարզի Բագրավան համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպք բացահայտելու մասին: Ներկայացնում ենք ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի տարածած հաղորդագրությունը:


«ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի ու Շիրակի մարզային վարչության աշխատակիցները, հետևողական պայքար տանելով կոռուպցիոն երևույթների դեմ, համագործակցելով ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի աշխատակիցների հետ՝ բացահայտել են Շիրակի մարզի Բագրավան համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական կեղծիքներ կատարելու և համայնքի առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 17.275.000 ՀՀ դրամի գույք հափշտակելու դեպքեր:

Այսպես.

Համայնքի ղեկավար Ա.Պ-ն, նախնական համաձայնության գալով որոշ համագյուղացիների հետ, Բագրավանի համայնքապետարանում աշխատանքի է ընդունել մի շարք անձանց, նրանց աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները չկատարելու պայմաններում կազմել, հաստատել և վավերացրել է իրավունք վերապահող պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող, բովանդակությամբ կեղծ «աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր», աշխատավարձի վճարման համար հիմք հանդիսացող այլ փաստաթղթեր, որոնցում ակնհայտ կեղծ տեղեկություններ է ներառել հիշյալ աշխատակիցների կողմից աշխատանքի հաճախելու, իրենց գործառութային պարտականությունները կատարելու և այլնի վերաբերյալ: Այնուհետև, բովանդակությամբ կեղծ փաստաթղթերը շրջանառության մեջ դնելով` ներկայացրել է վճարման, որի արդյունքում համայնքի բյուջեից մի շարք անձանց անվամբ անհիմն կարգով ելքագրվել և ապօրինի, անհատույց, շահադիտական դրդումներով՝ վատնման կամ յուրացման եղանակով 2015-2017 թվականների ընթացքում հափշտակվել է ընդհանուր 6.020.000 ՀՀ դրամ գումար:

Բացի այդ, Բագրավան համայնքի ղեկավար Ա.Պ-ն, նախնական համաձայնության գալով համայնքապետարանի հաշվապահի հետ, 2012-2013 թվականներն ընկած ժամանակահատվածում, համայնքի 22 բնակիչներից ստանալով պետական աջակցության ծրագրի շրջանակներում տրամադրված սերմացու ցորենի դիմաց կատարած 2.000.000 ՀՀ դրամ գումարի չափով վճարումները, այն չի մուտքագրել համայնքի բյուջե, չի փոխանցել «Սերմերի գործակալություն» ՊՈԱ կազմակերպության հաշվեհամարին և օգտագործելով իր պաշտոնեական դիրքը՝ յուրացման եղանակով հափշտակել է:

Վերոնշյալից բացի, Բագրավան համայնքի ղեկավարը 2010-2014 թվականների ընթացքում համայնքի սոցիալապես անապահով 10 անձանց անուններով լրացված և այլ անձանց կողմից ստորագրված կեղծ դիմումներով, համայնքի բյուջեից ելքագրել է ընդհանուր 1.500.000 ՀՀ դրամ գումար, որը չի փոխանցել վերջիններիս, փոխարենը հափշտակել է՝ օգտագործելով իր անձնական կարիքների համար:

Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է նաև, որ Բագրավան համայնքի ղեկավար Ա.Պ-ն, խարդախության եղանակով ուրիշի՝ առանձապես խոշոր չափերի հասնող գույքը հափշտակելու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով իր ազգականների հետ՝ կազմել և վավերացրել է վերջիններին պատկանող ավտոմեքենաները համայնքապետարանի կողմից վարձակալելու վերաբերյալ բովանդակությամբ կեղծ պայմանագրեր, այնինչ, իրականում նշված ավտոմեքենաները երբևէ չեն օգտագործվել Բագրավան համայնքի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցների կողմից կամ համայնքի կարիքների համար, որի արդյունքում կնքված ակնհայտ կեղծ վարձակալական պայմանագրերով պարտավորությունների կատարման շրջանակներում ավտոմեքենաների սեփականատերերի անվամբ համայնքի բյուջեից ելքագրվել և խարդախության եղանակով հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի՝ 7.775.000 ՀՀ դրամ գումարը:

Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 1.1-րդ և 2-րդ կետերով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են քրեադատավարական և օպերատիվ-հետախուզական ակտիվ միջոցառումներ Բագրավանի համայնքապետարանում կատարված կոռուպցիոն այլ հանցագործությունների դեպքերը բացահայտելու և դրանց արդյունքում տուժած քաղաքացիների ինքնությունները պարզելու ուղղությամբ»:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: