Վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վարորդը մեկ օր անց մահացել է
Ապրիլի 19-ին, ժամը 19.10-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի 315-րդ կմ-ին իրար էին բախվել «ԿամԱԶ» և «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2108»-ի 63-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ապրիլի 20-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2108»-ի ավտոմեքենայի վարորդ Մանուկ Գրիգորյանը սուր սիրտ անոթային անբավարարության հետևանքով հիվանդանոցում մահացել է:
Նախապատրաստվում են նյութեր: