Փաշինյանը 4 գյուղերի հանձնումն էական ձեռքբերում է համարում Հայաստանի համարՀարգելի «արևմտամետներ», չե՞ք զարմանում, թե ինչու է Արևմուտքն այդքան արագ ողջունում Հայաստանի զիջումները. Վահե ՀովհաննիսյանԱպրելու իրավունքը վերագտնելու համար պայքարել և ապստամբել է պետք․ Անանյան
ՀՐԱՏԱՊ. Լարված է իրավիճակը Ոսկեպար, Կիրանց և Բաղանիս գյուղերում. ՈւՂԻՂ
ԱՄՆ-ն դուրս կբերի իր զորքերը Նիգերից
Արտակարգ դեպք՝ Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում, վիճաբանության ժամանակ, 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան (տեսանյութ)
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. Մովսես Հակոբյան․ «Ժողովուրդ»Էկվադորում 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվելՆույն Արցախի թեման է` որոշ առանձնահատկություններով, երբ 2018 թվականից արդեն պարզ էր, թե ինչ է տեղի ունենալու մեր երկրի հետ, բայց երկար ժամանակ այդ մասին խոսողներին, զգուշացնողներին ցանցերում «քացու տակ էին գցում». Աբրահամյան
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ «Ժողովուրդ»Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ ԱՄՆ պետքարտուղար
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչըՆիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին, Բաքվում ցնծում են. «Հրապարակ»Փրկենք արցախյան մշակույթը. ընթանում է «Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոնը (ուղիղ)Իսրայելն Իրաքում հարձակվել է իրանամետ խմբավորման շտաբի վրաԴեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ ԱռաքելյանՀանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»Փաշինյանը «մահապարտ» է. գիտի` եթե Հայաստանը մնա, ինքը, ի վերջո, դատվելու է․ ԹևանյանԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների կարգավորման դիմաց Իսրայելից պահանջում է Պաղեստինի ճանաչումը. The Wall Street JournalՄենք պետք է հաղթենք Գազայի հատվածում. ՆեթանյահուՈսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել ԱՄՆ-ն և Իսրայելը քննարկել են Ռաֆահում ծրագրված գործողությունըՓաշինյանն այցելեց Տավուշ, մանիպուլացրեց, վերադարձավ, սկսվեց հայրենիքի հանձնման համաձայնությունը․ Թովմայսան Արտակարգ իրավիճակ՝ Դավթաշենում. խմելու ջուրը 4-րդ օրն է՝ անխնա հոսում է ու ողողում թաղամասը «ՔՊ»-ն շարունակում է կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Զաքարյան «Նիկոլ, դավաճա՛ն» վանկարկելով՝ բաղանիսցիները փակել են միջպետական ճանապարհը (տեսանյութ) Տավուշում պետական սահմանի սահմանազատման հարցով ՀՀ իշխանության վարքագիծը հակասում է պետական շահերին Տավուշի Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն այս պահին ակցիա են իրականացնում․ Sputnik Արմենիա Կրասնոդարը հաղթեց Ֆակելին. Սպերցյանը մասնակցեց խաղին, Հարությունյանը՝ ոչ Կանաչ ժամ եկեղեցու ոչնչացումը ցեղասպանական գործողություն է՝ հարձակում մշակութային ժառանգության վրա Հայտնաբերվել է կորած քաղաքացին Ադրբեջանը ջնջել է հողի վրայից օկուպացված Արցախի Քարինտակ գյուղը Ալվարդ Ստեփանյանը դարձավ 2024 թվականի Հայաստանի մինչև 18 տարեկան աղջիկների չեմպիոն Մահացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին համանախագահ Կազիմիրովը ԵՄ-ն պաշտպանում է Ադրբեջանին՝ Տավուշի 4 գյուղերի հանձնման պայմանավորվածությունը «Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի հավասարական մոտեցումներից․ «Գարդման-Շիրվան-Նախիջևան» Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի 2024 թ. Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց Խաղաղապահների դուրսբերումը բարձրացնում է Ադրբեջանի նոր հանցագործությունների հավանականությունը Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը Տավուշից 2.5 գյուղի` Ադրբեջանին անցնելու որոշման մասին իշխանությունը Իրանին տեղեկացրել է (տեսանյութ) Իրապես կարծում ենք՝ տրանսպորտային կապուղիների ապաշրջափակումը կլինի խաղաղության էական գործոն․ ԱԳՆ Գետափնյա գյուղի կամրջով երթևեկությունը դեռևս մնում է դադարեցված ՔԿ-ից հայտարարում են՝ անձը խոշտանգման չի ենթարկվել, բայց քրվարույթ կնախաձեռվի
Հասարակություն

Հայհոյանքների տեղատարափն ու Նիկոլի պահապանների արջի ծառայությունը․ թշնամին մոտ է Սյունիքին (լուսանկարներ)

Այն, ինչ այսօր տեղի ունեցավ Սյունիքում կանխատեսելի էր՝ դանակը ոսկորին է հասել։ 

Շատ նորմալ էր, որ սյունեցիները մերժեցին վարչապետ Փաշինյան Նիկոլի մուտը Սյունիք։ Այսինքն՝ այն մարդու, ով հանձնել է թշնամուն Արցախի մեծ մասը, տարածքներ Սյունիքից և պատրաստվում է թշնամու առաջ բացել Սյունիքի դարբասները։

Շատ նորմալ է, որ սյունեցիներն իրենց հողը կորցնելու մտավախությամբ դուրս էին եկել փակելու կապիտուլյանտի առաջ Սյունիքի մուտքը, որպեսզի նրա ձեռքերը չհասնեն արգելված տարածքներին։

Շատ նորմալ էր, որ հայրենի հողից իրենց զրկողին ու Արցախյան պատերազմում մեծաքանակ զոհերի մեղավորին սյունեցիները դիմավորցին հարայ-հրոցով ու հայհոյանքներով․․․

Նորմալ չէ այն, որ ունեզրկման եզրին կանգնած ու հարազատներ կորցրած մարդկանց արարքը, ովքեր անգամ Փաշինյանի մուտքն էին փակել դեպի զոհվածների գերեզման, որակվում է որպես «նախկինների կազմակերպած սադրանք»․․․

Այն բանից հետո, երբ սյունեցիները կռվի բռնվեցին Նիկոլի անվտանգությունն ապահովող ծառայողների հետ ու հայհոյեցին նրան, նրա թիմակիցները լծվեցին պաշտպանության գործին։

Նախ Փաշինյանների ընտանիքին պատկանող armtimes.com-ը դաշտ նետեց լուր, թե իբր տեղի ունեցողը սադրան է, ապա Աժ փոխխոսնակ, Փաշինյանի պահապան-վահան դարձած Ալեն Սիմոնյանը նետվեց թևերը փռելու և պաշտպանելու իր «босс»-ին, թե՝ տեսեք իրական կապանցիներն ինչ լավ են դիմավորել մեր սրտի վարչապետին։

Նա նաև նկարներ է հրապարակել և կից գրել․ 

«Հենց հիմա Կապանում, առանց սադրիչների»։

Իհարկե առայժմ չենք կարող ասել, թե որտեղից են պեղել այս մի ձեռքի մատների վրա հաշված քաղաքացիներին, բայց չի բացառվում, որ նրանք կամ դրա համար լավ վարձատրվել են, կամ կապանցի իմքայլականներից որևէ մեկի բարեկամն են․․․ 

 

Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը ևս անցել է հակագրոհի։ Նա ևս լուսանկար է տեղադրել և կից գրել․

Պաշտպանության նետված 2 պահապանների դեպքում էլ, թեկուզ հենց իրենց իսկ կողմից տեղադրված նկարներում, երևում է, թե ինչպես են անվտանգության աշխատակիցները հսկում որպեսզի անցանկալի մարդիկ չմոտենան Փաշինյանին։ Եթե իսկապես ամեն ինչ այդպես ջերմ ու լուսավոր է, և Նիկոլը ցանկալի մարդ էր Կապանում, ապա ինչո՞վ է պայմանավորված նրա ձեռքը սեղմողների սակավաթիվ լինելն ու անվտանգության աշխատակիցների բազմաթիվ լինելը․․․

Իհակե ակնհայտ է, որ այս բեմականացումը պատրաստվել է իրադարձություններին օնլայն հետևողներին մոլորեցնելու, կամ ինչպես ասում են, մոնիպուլիացիայի ենթարկելու համար։

Այս բեմականացումները Նիկոլին հետևել են ամբողջ կյանքի ընթացքում, պարզապես հիմա դրանց որակն ու ասելիքն է փոխել։

Բայց այս ամենի մեջ ցավալին այն է, որ, որ ընդհանուր թոհուբոհի մեջ, կորչում է իրականությունն ու իրավիճակի իրական պատկերն անհետանում է օրակարգից։

Իրականում Սյունիքին մեծ վտանգ է սպառնում, որը շատ վարպետորեն քողարկվեց քաղաքացիների հայհոյանքների ներքո Փաշինյանի «զբոսանքի» ժամանակ․․․

Նա չգիտե՞ր, որ քաղաքացիներն իրեն չեն սպասում Սյունիքում, որ ինքը անցանկալի է, նա չգիտե՞ր, թե ինչ արձագանք կարող է լինել․․․ իհակե գիտեր, և չի բացառվում, մինչ Նիկոլը հայհոյանքների տարափի տակ չափչփում էր փողոցներն ու սկանդալների առիթ տալիս՝ սահմանին տեղի էին ունենում իրադարձություններ, որոնք պետք է այդ պահին ուշադրության կենտրոնում չլինեին․․․

Ամեն դեպքում այս պահի խնդիրը մեկն է՝ Սյունիքը վտանգված է, սյունեցիների ճակատագիրը՝ անորոշ, իսկ երևանաբնակների և մյուս մարզերի բնակիչների լինելիությունը՝ հարցականի տակ․․․