Ես կորցրել եմ Արցախը՝ հայրենիքս, իսկ Հայաստանն էլ հիմա գերի է, ու ես մոր պես ցավից նռռում եմ. իմ բալեքից մեկը զոհվել է, մյուսն էլ հիմա գերի է. Լիկա Թումանյան (տեսանյութ)
«ԱրմՆյուզ» հեռուստաընկերության լրագրող Լիկա Թումանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է.
«Վերջին 3 տարվա ընթացքում 2 անգամ եմ լացել․ մի անգամ, երբ իմացա, որ եղբայրս է զոհվել արցախյան պատերազմում, մի անգամ էլ ֆիլմի ընթացքում ու հետո։ Ու փորձում էի հասկանալ՝ ինչու։ Ու հասկացա․ որովհետև էդ պահին ինձ զգացի, ինչպես ծնող, մայր, ում երկու որդիներից մեկը զոհվել է, մյուսը՝ գերի է։
Ես կորցրել եմ Արցախը, հայրենիքս, իսկ Հայաստանն էլ հիմա գերի է։ Ու ես մոր պես ցավից նռռում եմ․ իմ բալեքից մեկը զոհվել է, ես նստած էի իր կողքին, բռնել էի ձեռքը, մենակ չէի թողել մահվան շեմին։ Մյուսն էլ հիմա գերի ա, իսկ ես ոչինչ չեմ կարողանում անել։ Բայց չեմ հանձնվում, կռվելու եմ նրան գերությունից ազատելու համար։ Անգամ ձեր կամքին հակառակ ձեզ ազատելու եմ»։