Զլատան Իբրահիմովիչը կերկարաձգի պայմանագիրը «Միլանի» հետ
Զլատան Իբրահիմովիչը նոր պայմանագիր կստորագրի «Միլանի» հետ։ Այս մասին հայտնում է MilanLive-ը։
Աղբյուրը նշում է, որ կողմերը համաձայնեցրել են պայմանագիրը և դա պետք է կնքվեր մի քանի օր առաջ, սակայն Իտալիայի առաջնությունում որակազրկված լինելու պատճառով Զլատանը ընտանիքի հետ մի քանի օրով մեկնել է Շվեդիա։
Աղբյուրը նշում է, որ ապրիլ ամսվա վերջին կողմերը պաշտոնապես կհայտնեն երկարաձգված պայմանագրի մասին։