ԵԽԽՎ օրակարգը հաստատվեց․ նիստում կքննարկվի Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը. Մարուքյան
Չնայած Ադրբեջանի հակառակ ջանքերին, քիչ առաջ ԵԽԽՎ օրակարգը հաստատվեց, համաձայն որի՝ պլենար նիստում կքննարկվի Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Քվեարկության արդյունքները 93 կողմ, 21 դեմ և 18 ձեռնպահ: