Մեծ Բրիտանիան ռազմանավեր կուղարկի Սև ծով
Մեծ Բրիտանիան մայիսին երկու ռազմանավ կուղարկի Սև ծով: Այս մասին հայտնում է The Sunday Times-ը՝ հղում կատարելով Միացյալ Թագավորության Պաշտպանության նախարարության ներկայացուցչին:
Նշվում է, որ խոսքը հակաօդային պաշտպանության կործանիչի և ավիակիր հակասուզանավային խմբի մասին է:
Բրիտանիայի պաշտպանության նախարարության խոսնակը հայտարարել է, որ թագավորությունն ու նրա դաշնակիցները անսասան են «Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը աջակցելու հարցում»: