Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում է Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում
Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում է Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում։ Այս մասին տեղեկանում ենք ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
Ռազմագործողությունների դադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել կամ հայկական կողմին է փոխանցվել ընդհանուր 1543 աճյուն։