Կրակոցներ ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգում. կան վիրավորներ
Առնվազն հինգ մարդ վիրավորվել է Լուիզիանա նահանգի Շրեվեպորտ քաղաքում կրակոցների հետեւանքով: Այս մասին հայտնում է տեղական KSLA News հեռուստաընկերությունը:
Դեպքը տեղի է ունեցել կիրակի երեկոյան: Տուժածները տեղափոխվել են տեղի հիվանդանոց: Զոհվածների մասին դեռ ոչ մի լուր չի հաղորդվել: Ավելի վաղ հաղորդվել էր ամերիկյան Օսթին քաղաքում (Տեխաս) տեղի ունեցած կրակոցների մասին, միջադեպի արդյունքում երեք մարդ մահացել էր:
Իրավապահները պարզել են ենթադրյալ հանցագործին և այժմ որոնում են նրան: