Ժողովրդավարության հնարավորություններն օգտագործում են հանրության վախերն արթնացնելու համար
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է «ժողովրդավարության» սահմանմանն ու ընկալմանը:
«Ժողովրդավարությունն (անկախ նրանից՝ միապետական, թե հանրապետական կառավարման ձևի պայմաններում է գործում) միջոց է հանրության գիտելիք կրող, բանական, ունակ ուժերին հայտնաբերելու, նրանց ներուժը զարգացնելու և ի օգուտ այդ նույն հանրության ու պետության զարգացման օգտագործելու համար։
Մինչդեռ ոմանք ժողովրդավարության անվան տակ դրա հնարավորություններն օգտագործում են որպես գործիք հանրության վախերն ու բնազդներն արթնացնելու, հանրությանը դեգրադացնելու և պետությունը թուլացնելու համար։
Արդյունքում, հանրությունը հիասթափվում է ոչ թե այդ շահամոլ կամ տգետ մարդկանցից, այլ ժողովրդավարությունից։ Մինչդեռ վերջինս իրեն արդարացրել է թե՛ միապետական (Միացյալ Թագավորություն, Նիդեռլանդներ, Ճապոնիա, Շվեդիա և այլն), թե՛ հանրապետական (Ֆրանսիա, Գերմանիա, Ավստրալիա և այլն)...
Ի՞նչ եմ ուզում ասել ...
Լավ եղեք, բայց՝ զգույշ ...»,- գրել է նա: