Հայաստա՞նն է պատերազմ հայտարարել, որ Փաշինյանը գերագույն հրամանատար լիներ. ԱԽՔ֊ը արջի ծառայություն է մատուցում (տեսանյութեր)
«Հայաստանը պատերազմ է հայտարարե՞լ, որ Նիկոլ Փաշինյանը գերագույն գլխավոր հրամանատար լիներ». ԱԽՔ Արմեն Գրիգորյանը անհեթեթություններ է դուրս տալիս՝ փորձելով փրկել Փաշինյանին խայտառակ պարտության պատասխանատվությունից:
Խառնելով մարդկանց դեղերն ու տեղերը` նա փորձում է համոզել, որ ՀՀ֊ում ոչ թե պատերազմական իրավիճակ էր հայտարարված, այլ ռազմական։
ԱԽՔ֊ին թերևս կարելի է հորդորել շատ մեղր օգտագործել. Ասում են մեղրը լավ է հիշողության հանար։
Նա հավանաբար մոռացել է, որ իրենց ողջ քաղաքական թիմը հաղթանակի մասին 44-օրյա ստին զուգահեռ տարածում էր Նիկոլ Փաշինյանի լուսանկարները՝ գրելով, որ նա է գերագույն, գլխավոր հրամանատարները, ոմանք անգամ կոչ էին անում «չշշկռվել»:
Ավելին` Փաշինյանն ինքն է հայտարարել, որ ինքն է գերագույն հրամանատարը և բոլորը պետք է ենթարկվել իր հրամանին։