Վայոց Ձորում Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում մեծամասամբ մանկահասակ երեխաների դիմաց
Երկու օր առաջ Շիրակի մարզից գերեվարված զինծառայողների ծնողներն ու հարազատները շուրջ 70 ժամ փակել էին մարզպետարանի ելումուտը՝ պահանջելով, որ Նիկոլ Փաշինյանը գա մարզ և պատասխանի հարցին՝ երբ է վերադարձնելու իրենց զավակներին: Փաշինյանն այդպես էլ չգնաց:
Իսկ այսօր նա Վայոց Ձորի մարզում նախընտրական ելույթներ է ունենում՝ մեծամասամբ մանկահասակ երեխաների դիմաց: Այս մասին հայտնում է Mediaport տելեգրամյան ալիքը: