Տոմաս Տուխելը «Չելսիում» ցանկանում է տեսնել Ռաֆայել Վարանին
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանը կարող է փոխել ակումբը: Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
27-ամյա ֆրանսիացու համար պայքարում է «Մանչեսթեր Յունայթեդը»։
Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հետաքրքրված է Վարանին լոնդոնյան ակումբ հրավիրելու տարբերակով։ Այս մրցաշրջանում Վարանը Լա լիգայում անցկացրել է 27 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ:
Դեռևս հստակ տեղեկություններ չկան, թե ֆրանսիացին որ ակումբի հետ է բանակցում։