ԱՄՆ-ն խոստացել է միջուկային զենքով պաշտպանել Ճապոնիային
ԱՄՆ-ն վերահաստատել է Ճապոնիային միջուկային զենքով պաշտպանելու իր վճռականությունը՝1960 թվականի փոխադարձ համագործակցության և անվտանգության երաշխիքների մասին պայմանագրով:
Այս մասին ասվում է Սպիտակ տան կայքում հրապարակված հայտարարության մեջ՝ Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգայի բանակցություններից հետո:
ԱՄՆ-ի և Ճապոնիայի ղեկավարները նույնպես լուրջ մտահոգություններ են հայտնել Հոնկոնգում և Սինցզյանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ:
Կողմերը խոսել են նաև այլ հարցերից և խնդիրներից։