Իսրայելական բանակը հարվածներ է հասցրել Համասի թիրախներին
Իսրայելի զինված ուժերը այսօր գիշեր հարվածել են Համասի մի քանի թիրախներին՝ ի պատասխան Գազայի հատվածից հրթիռ արձակելու: Այս մասին հայտնում է իսրայելական բանակի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ հարվածներն իրականացվել են կործանիչների և ուղղաթիռների կողմից պաղեստինյան շարժման մի շարք ռազմական թիրախների դեմ, այդ թվում ՝ ուսումնական հաստատության, հակաօդային հրթիռների տեղադրման համար կառուցվող կետի, զինամթերքի պահեստի, ինչպես նաև ստորգետնյա մի շարք ենթակառուցվածքների։
Դրանից առաջ իսրայելական կողմը հայտնում էր, որ Գազայի հատվածից մեկ հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ: Երեկ նույնպես Իսրայելական բանակը հարվածներ էր հասցրել մի շարք թիրախների։