Արա Աբրահամյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության մեդալով
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության մեդալով ՝ «Միջազգային համագործակցության մեջ ներդրման համար»: Այս մասին հայտնում է Ռուսաստանում հայերի միության մամուլի բաժինը:
Մեդալը հանձնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ապրիլի 15-ին:
Ինչպես գիտեք, Արա Աբրահամյանը, լինելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան, Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ, իրականացրել, և շարունակում է ակտիվ գործունեություն ծավալել միջազգային հարաբերությունների ընդլայնման, ամբողջ աշխարհում Ռուսաստանի Դաշնության հեղինակության ամրապնդման ուղղությամբ, ինչը՝ բազմիցս նշվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձներում: