Էրլինգ Հոլանդը իր նոր ակումբում տարեկան ցանկանում է վաստակել աստղաբաշխական գումար
Հայտնի է դարձել, թե տարեկան ի՞նչ աշխատավարձ է իր նոր ակումբում ցանկանում Դորտմունդի «Բորուսիայի» առաջատար Էրլինգ Հոլանդը։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։ Աղբյուրը նշում է, որ Հոլանդը իր նոր ակումբում տարեկան ցանկանում է վաստակել 35 միլիոն եվրո գումար։
Այսկերպ նրա տեղափոխությունը եվրոպական ինչ-որ նոր ակումբ կլինի հարցականի տակ, քանի որ այդ աստղաբաշխական գումարն այս պահին չի կարող տալ և ոչ մի ակումբ։ Ընդգծենք, որ Գերմանիայի այս տարվա առաջնությանը Հոլանդը մասնակցել է 23 հանդիպման և դարձել 21 գոլի հեղինակ։
Հավելենք նաև, որ Հոլանդի ծառայություններով հետաքրքրված են «Ռեալն» ու «Բարսելոնան»։