Մանուել Լոկատելլին կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»
Իտալական «Սասուոլոյի» կիսապաշտպան Մանուել Լոկատելլին կարող է կարիերան շարունակել Անգլիայում։
Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։ Նրա ծառայություններով հետաքրքրված է մասնավորապես «Մանչեսթեր Սիթին»։
23-ամյա իտալացին այս ամռանը ամենայն հավանականությամբ կփոխի ակումբային գրանցումը։ Ընդգծենք, որ Լոկատելլի 2018 թվականին «Միլանից» տեղափոխվեց «Սասուոլո»։