Առատ ձյան պատճառով Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի ենԸնտանեկան հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ ամուսինը խանութում դանակահարել է խանութի մենեջերին` իր կնոջը
Ես ողջունում եմ ձեր համերաշխությունն Ուկրաինայի հետ. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը` Փաշինյանի հետ հանդիպումից հետո
2023-ի քրեական վարույթներով վերականգնվել է ավելի քան 32 մլրդ 303 մլն դրամի վնաս. Դատախազության ամփոփումը
ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
Թուրքիայի արտգործնախարարը բացառում է Ուկրաինայում հակամարտության կարգավորումը 2024 թվականին
Նիկոլ Փաշինյանին ցեխն ենք կոխել, հանել. ոսկեպարցին` Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին (տեսանյութ)
ՀՀ ՔԿ հերթական քննչական բաժինը նոր, վերանորոգված վարչական տարածք ունի. բացման արարողությանը մասնակցել է Քյարամյանը (տեսանյութ)Ճամբարակում տուն է փլուզվել. ներսում քաղաքացի է եղել. փրկարարները նրան պատուհանից դուրս են բերելՀուսով եմ` կշարունակենք ակտիվ փոխգործակցությունը. ՀՀ նախագահը շնորհավորել է ՊուտինինՊարզ լճի ճանապարհին ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենայի վրա (լուսանկարներ)
Սյունիքում 4 մարդու կյանք խլած ավտովթարի հանգամանքները պարզվում են քրեական վարույթի շրջանակներում (լուսանկարներ)
Նիկոլ Փաշինյանի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունները (տեսանյութ)
Անկարան խոսել է Սիրիայում և Իրաքում Թուրքիայի ապագա գործողության մասինԱրմավիրում վթարի հետևանքով մեքենան կողաշրջվել է. վարորդներից մեկը հիվանդանոց է տեղափոխվել (ֆոտո)Առանձնապես խոշոր չափի «Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն երիտասարդ կնոջ և տղամարդու կողմից. նրանք կալանավորվել ենՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված 7,500 տուփ ծխախոտի տեղափոխման փորձը (տեսանյութ)«Գորիս» ՔԿՀ պետն ազատվել է պաշտոնիցԷլ որտեղի՞ց լինի Հայաստանը, երբ երկրի մեծ մասը հանձնած թիվ մեկ պատասխանատուն գյուղացիներին համոզում է, որ պետք է ձեր հողերն էլ տանք թշնամուն․ Զաքարյան
Տավուշի այդ 4 գյուղերն ադրբեջանական են, ՀՀ-ին չեն պատկանում, պետք է վերադարձնել․ Տավուշի մարզից ՔՊ պատգամավոր
Փաշինյանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն առանձնազրույց են ունեցել (լուսանկարներ)
Տրոլեյբուսը հայտնվել էր շինարարի կողմից փողոցը լայնակի հատած խրամուղում. շինարարը կտուգանվի. ԿոստանյանՓաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր ՊուտինինՓաշինյանը ՊԵԿ նախագահի առաջին նոր տեղակալ է նշանակվել
Խոշոր ու ողբերգական վթար Սիսիան-Գորիս ավտոճանապարհին. կա 4 զոհ և տուժած (լուսանկարներ)
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանեց ԵրևանՍերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր ՊուտինինԳազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունները դեռ շարունակվում ենԱյսօրվանից սկսում եմ շարք, որն անվանում եմ «Զրույցներ պետության մասին»․ Փաշինյան․ մաս 1 (տեսանյութ)Եթե խաղաղություն ենք ուզում, պետք է պատրաստվենք պատերազմի․ Շառլ ՄիշելՈղբերգական դեպք՝ Սյունիքում․ հիվանդանոց տեղափոխվելիս շտապօգնության ավտոմեքենայում մահացել է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի զինղեկը«Мы тут не причем»․ Մոսկվան արդեն արձագանքել է պատերազմի սկսվելու մասին Փաշինյանի հայտարարությանըԵթե պետք է պատերազմով վախեցնեն ու առանց դրա խլեն այն, ինչն ուզում են խլել պատերազմով, ապա պատերազմը միակ շանսն է. Թյուրքագետ
Շաբաթվա վերջին Բաքուն կարող է պատերազմ սկսել․ Փաշինյանը զգուշացրել է տավուշցիներին
Պետությունից մինչև ինքնապաշտպանական ջոկատներԶախարովան արձագանքել է Պուտինին նախագահ չանվանելու Գերմանիայի ԱԳՆ-ի դիրքորոշմանըԳուրգեն Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ հարցաքննությունից․ «Ժողովուրդ»Դամասկոսի վրա իսրայելական մի քանի հրթիռ է խոցվելՀարավից հզոր ցիկլոն է ներթափանցում. սպասվում են ձյան առատ տեղումներՎարչապետի եւ ԱԺ նախագահի եղբայրները բիզնեսմեններ են. Փաշինյանը խաբել է. մաս 184. «Ժողովուրդ»Հանրահավաքը կպառակտի՞, թե՞ կմիավորի․ «Հրապարակ»Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների և օրագրերի համար․ ԱԺ անհիմն գնումները 2024-ի առաջին եռամսյակում. «Ժողովուրդ»Բնակիչների հետ հանդիպում, որպես այդպիսին, չի եղել. ի՞նչ են ասել Փաշինյանին Նոյեմբերյանում. «Փաստ»Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում․ «Հրապարակ»Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի մարզպետին. «Ժողովուրդ»Իբր փողի խնդիր չկա, բայց գնում են թե՛ գների, թե՛ հարկերի դրույքաչափի բարձրացման ճանապարհով. «Փաստ»Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնել․ «Հրապարակ»«Ամեն մարդ թող իր գործով զբաղվի. դա իր տիրույթում չէ». Փաշինյանին վրդովեցրել է Պապիկյանի ասածը. նոր մանրամասներ՝ Ոսկեպարի հանդիպումից. «Ժողովուրդ»Ռուսական և ամերիկյան քաղաքական շրջանակները՝ «Միասնություն» շարժման հավաքին. «Փաստ» ՀՀ իշխանությունները չեն պատրաստվում խզել ՌԴ-ի հետ որեւէ միջպետական պայմանագիր․ «Հրապարակ»

Համոզված եմ՝ Ոստիկանությունը կկարողանա ապահովել քաղաքացիների ազատ ընտրելու իրավունքը. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ոստիկանության օրվա առթիվ մասնակցել է հրավիրված կոլեգիայի նիստին: Մինչ նիստը՝ կառավարության ղեկավարը ծաղիկներ է խոնարհել Ոստիկանության շենքի բակում տեղադրված հուշատախտակին՝ հարգանքի տուրք մատուցելով հանուն Հայրենիքի իրենց կյանքը զոհած բոլոր ոստիկանների հիշատակին:

Վարչապետի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ կոլեգիայի նիստում վարչապետը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես նշել է.


«Հայաստանի Հանրապետության ոստիկանության մեծարգո պետ,

Ոստիկանության կոլեգիայի հարգելի անդամներ,

Ստորաբաժանումների ղեկավարներ, տեղակալներ,

Ոստիկանության եւ Ոստիկանության զորքերի հարգելի ծառայողներ,

մեր խոնարհումի եւ հիշատակի խոսքերից հետո, թույլ տվեք կրկին ձեզ եւ մեզ բոլորիս շնորհավորել Ոստիկանության օրվա առիթով եւ շնորհակալություն հայտնել ձեր ծառայության համար:

Ուզում եմ ընդգծել, որ արդեն ավելի քան մեկ տարի Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն աշխատում է, մեղմ ասած, գերծանրաբեռնված:

Նախ կորոնավիրուսի համավարակը, որն ավելի քան մեկ տարի առաջ սկսեց ծավալվել նաեւ Հայաստանի Հանրապետությունում, նոր խնդիրներ առաջադրեց պետության եւ Ոստիկանության համար: Եվ հիմնական գործող ինստիտուտը, որը զբաղվում էր հակահամաճարակային կանոնների պահպանության ապահովմամբ, Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն էր: Եվ դա, իսկապես, ոստիկանության սովորական ամենօրյա աշխատանքի համար մի լրացուցիչ ծանրաբեռնվածություն էր: Այսինքն՝ մենք գործ ունեցանք մի իրավիճակի հետ, որով, ըստ էության, Ոստիկանությունը նախկինում չէր զբաղվել, չէր զբաղվում: Այսինքն՝ սա լրացուցիչ մի աշխատանք էր, որը Ոստիկանությունն ստիպված էր կատարել:

Հետո, վրա հասավ 44-օրյա պատերազմը, որին Ոստիկանության ծառայողները, Ոստիկանության զորքերի ծառայողները շատ ուղիղ եւ գործուն մասնակցություն ունեցան՝ աչքի ընկնելով իրենց սխրանքներով, եւ ցավոք բազմաթիվ ծառայողներ զոհվեցին հանուն Հայրենիքի: Նաեւ մի քանի տասնյակ ոստիկաններ ծանր վիրավորում ստացան եւ ձեռք բերեցին հաշմանդամություն:

44-օրյա պատերազմից հետո, ներքաղաքական կրքերը բորբոքվեցին, եւ ես ուզում եմ գոհունակությամբ նշել, որ, երեւի թե, մենք հիմա համաշխարհային պատմության համար աննախադեպ մի երեւույթ ունենք, որ չնայած ամիսներ շարունակ Հայաստանի Հանրապետությունում հնչել են սպանելու, գնդակահարելու, մահապատժի ենթարկելու, ջարդելու կոչեր, բայց, ըստ էության, մենք ներքաղաքական իրավիճակը հանգուցալուծել ենք առանց բռնությունների:

Ընդ որում, սա ուզում եմ ընդգծել, որ նաեւ այն ուժերը, ովքեր հանդես են եկել բռնության կոչերով, իրենք նույնպես հնարավորություն չեն ունեցել բռնություն գործադրել, բացի, իհարկե, ամսի 9-ի, լույս 10-ի գիշերվա իրադարձություններից, երբ մեր Ոստիկանությունը, իրավապահ մարմինների մի հսկայական հատվածը գտնվում էր առաջնագծում՝ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությանը մասնակցելու:

Ես սա համարում եմ մեր իրավապահ համակարգի, այդ թվում՝ Ոստիկանության շատ կարեւոր նվաճումն ու ձեռքբերումը, որ մենք կարողացանք գնալ մի ճանապարհով, որը մեզ հնարավորություն տվեց եւ հնարավորություն կտա ոչ թե ատելության մթնոլորտ սահմանել, ոչ թե թշնամության մթնոլորտ սահմանել, այլ որպեսզի մենք իսկապես համախմբենք Հայաստանի Հանրապետության ժողովրդին, Արցախի ժողովրդին, հայ ժողովրդին մեր պետականության, օրինականության, իրավակարգի շուրջ:

Եվ առաջիկայում, իհարկե, շատ կարեւոր անելիք կա այդ առումով: Մեզ սպասվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, եւ հույս ունեմ եւ համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները, Ոստիկանությունը կկարողանան ապահովել իրավակարգը, օրինականությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազատ ընտրելու իրավունքը:

Ուզում եմ կրկին արձանագրել է, որ այս ընթացքում, սկսած՝ 2018թ. իրավապահ մարմինների, այդ թվում՝ Ոստիկանության հետ իմ բոլոր շփումներում եւ՛ դռնբաց, եւ՛ դռնփակ, խնդիրը, որ առաջադրվել է՝ եղել է հետեւյալը. ապահովել ընտրությունների օրինական ընթացքը, ապահովել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազատ կամարտահայտության համար բոլոր անհրաժեշտ պայմանները, բացառել բոլոր ընտրակաշառքների եւ ընտրողների կամքի վրա ապօրինի ներազդեցության որեւէ հնարավորություն: Եվ ես համոզված եմ, որ մենք միասին այդ խնդիրը կկարողանանք լուծել:

Հարգելի գործընկերներ,

Կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել ծառայության համար: Կրկին ուզում եմ իմ խոնարհումի խոսքերն ասել Հայրենիքի համար ընկած Ոստիկանության բոլոր ծառայողներին եւ նրանց ընտանիքներին ու ընդգծել, որ նրանց հիշատակի առաջ մեր մեծագույն պարտավորությունն ու նրանց հիշատակի նկատմամբ մեր մեծագույն ծառայությունը կլինի իսկապես ուժեղ, արդար, օրինական երկիր ստեղծելը:

Մենք խոսեցինք պատերազմի ժամանակ ընկած մեր ոստիկանների մասին, բայց ուզում եմ ընդգծել նաեւ մեր այն ոստիկաններին, ովքեր զոհվել են հանցավորության դեմ պայքարի ընթացքում, որովհետեւ նրանք նույնպես հանուն Հայրենիքի, ժողովրդի, իրավունքի եւ օրիանականության են տվել իրենց կյանքը: Մեր խոնարհումի խոսքերը մեր բոլոր ընկած ոստիկաններին, մեր զորակցության խոսքերը հաշմանդամություն ստացած մեր բոլոր ոստիկաններին:

Հայաստանի Հանրապետությունը եւ համոզված եմ նաեւ Ոստիկանությունն ամեն ինչ կանեն եւ ամեն ինչ անում են մեր այդ գործընկերների, նրանց ընտանքիների կողքին լինելու համար: Եվ ուզում եմ կրկին անգամ շնորհակալություն հայտնել բոլորիդ՝ Հայաստանի Հանրապետությանը կատարված ծառայության համար, օրինականությանը, իրավակարգին, հասարակական կարգին ձեր մատուցած ծառայությունների համար: Պարոն Ղազարյան, ձեր գլխավորությամբ:

Համոզված եղեք, որ այդ աշխատանքն արժանի է եւ արժանանում է բարձր գնահատանքի: Եվ ուզում եմ ընդգծել, որ հիմա համատեքստն այնպիսին է, որ այդ աշխատանքը բարձր գնահատանքի արժանանում է ոչ միայն կառավարության, այլեւ ընդհանրապես հանրության կողմից:

Գիտեք, շատ կարեւոր է արձանագրել, որ գուցե այս ժամանակահատվածում տեղի ունեցածը եւ իրավիճակի կառավարման ու հանգուցալուծման որակը դեռեւս մենք ի վիճակի չենք գնահատել, որովհետեւ դեռեւս պրոցեսի մեջ ենք, բայց համոզված եղեք, որ դա կարժանանա շատ բարձր գնահատանքի, որովհետեւ, ասում եմ, կպարզվի, որ աշխարհում ուղղակի նախադեպ չի եղել, որ այսպիսի ծանր իրադրության մեջ հայտնված երկիրը, այսպիսի բաժանարար գծերի տիրությում հայտնված երկիրը կարողանա ներքաղաքական, ներքին հանրային դիմակայությունը հանգուցալուծել այսպիսի պայմաններում, որի արդյունքում ոչ թե ատելությունը խորանա, այլ հակառակը՝ ռեալ եւ իրական նախադրյալներ ստեղծվեն ամբողջ ժողովրդի, հանրության համախմբման համար, մեր պետության առաջ ծառացած մարտահրավերները հանգուցալուծելու համար:

Այնուամենայնիվ սա, իհարկե, չի նշանակում, որ մենք պիտի մոռանանք կամ ուրիշները պիտի մոռանան, որ Ոստիկանությունը, իրավապահ մարմիններն ուժային կառույցներ են եւ իրավունք ունեն օրինական ուժ գործադրելու բոլոր այն դեպքերում, երբ, իհարկե, օրենքը խախտելու հակվածություն ունեցող մարդիկ, շրջանակները կհատեն գծեր, որը ոչ մեկին չի կարելի:

Կրկին անգամ, թույլ տվեք շնորհակալություն հայտնել եւ հաջողություն մաղթել բոլորիդ Հայաստանի Հանրապետությունում իրավակարգը, օրինականությունը, հասարակական անվտանգությունն ապահովելու գործում»:

Այնուհետեւ կոլեգիայի նիստում զեկուցվել է 2020 թվականին Ոստիկանության իրականացրած աշխատանքների արդյունքներն ու իրավակարգի ապահովմանը միտված միջոցառումների հաշվետվությունը: