«Լիվերպուլը» Սալլահի հեռանալու թեպքում թիմ կվերադարձնի Լուիս Սուարեսին
Անգլիական «Լիվերպուլը» մտադիր է գնել Լուիս Սուարեսին, եթե թիմից հեռանա Մոհամմեդ Սալլահը։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Սալլահի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»։
Թիմում կարծում են, որ Սալլահը անպայման կհեռանա ամռանը։
Ընդգծենք, որ Սուարեսը նախորդ ամռանը «Բարսելոնայից» տեղափոխվեց Մադրիդի «Ատլետիկո»։ 34-ամյա ուրուգվայցին այս մրցաշրջանում լավագույններից է «Ատլետիկոյի» կազմում։