Ադրբեջանի ԱԳՆ-ն ոտանավոր է նվիրել Նիկոլ Փաշինյանին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը քառատողով է պատասխանել Նիկոլ Փաշինյանի՝ Իլհամ Ալիևին նվիրված ոտանավորին:
Մեջբերված է ադրբեջանցի բանաստեղծ Գուսեյն Ջավիդի բանաստեղծությունից հատված.
«Կլինի անարժան մեկը,
Մեր հայրենիքից հող պոկելու ցանկությամբ,
Իմացեք, շատ չի մնացել սպասել,
Որպեսզի նա խոնարհվի նրա առաջ»: