ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբղջականությանը. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
Թուրքիայի արտգործնախարարը բացառում է Ուկրաինայում հակամարտության կարգավորումը 2024 թվականին
Նիկոլ Փաշինյանին ցեխն ենք կոխել, հանել. ոսկեպարցին` Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին (տեսանյութ)
ՀՀ ՔԿ հերթական քննչական բաժինը նոր, վերանորոգված վարչական տարածք ունի. բացման արարողությանը մասնակցել է Քյարամյանը (տեսանյութ)Ճամբարակում տուն է փլուզվել. ներսում քաղաքացի է եղել. փրկարարները նրան պատուհանից դուրս են բերելՀուսով եմ` կշարունակենք ակտիվ փոխգործակցությունը. ՀՀ նախագահը շնորհավորել է ՊուտինինՊարզ լճի ճանապարհին ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենայի վրա (լուսանկարներ)
Սյունիքում 4 մարդու կյանք խլած ավտովթարի հանգամանքները պարզվում են քրեական վարույթի շրջանակներում (լուսանկարներ)
Նիկոլ Փաշինյանի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունները (տեսանյութ)
Անկարան խոսել է Սիրիայում և Իրաքում Թուրքիայի ապագա գործողության մասինԱրմավիրում վթարի հետևանքով մեքենան կողաշրջվել է. վարորդներից մեկը հիվանդանոց է տեղափոխվել (ֆոտո)Առանձնապես խոշոր չափի «Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն երիտասարդ կնոջ և տղամարդու կողմից. նրանք կալանավորվել ենՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված 7,500 տուփ ծխախոտի տեղափոխման փորձը (տեսանյութ)«Գորիս» ՔԿՀ պետն ազատվել է պաշտոնիցԷլ որտեղի՞ց լինի Հայաստանը, երբ երկրի մեծ մասը հանձնած թիվ մեկ պատասխանատուն գյուղացիներին համոզում է, որ պետք է ձեր հողերն էլ տանք թշնամուն․ Զաքարյան
Տավուշի այդ 4 գյուղերն ադրբեջանական են, ՀՀ-ին չեն պատկանում, պետք է վերադարձնել․ Տավուշի մարզից ՔՊ պատգամավոր
Փաշինյանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն առանձնազրույց են ունեցել (լուսանկարներ)
Տրոլեյբուսը հայտնվել էր շինարարի կողմից փողոցը լայնակի հատած խրամուղում. շինարարը կտուգանվի. ԿոստանյանՓաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր ՊուտինինՓաշինյանը ՊԵԿ նախագահի առաջին նոր տեղակալ է նշանակվել
Խոշոր ու ողբերգական վթար Սիսիան-Գորիս ավտոճանապարհին. կա 4 զոհ և տուժած (լուսանկարներ)
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանեց ԵրևանՍերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր ՊուտինինԳազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունները դեռ շարունակվում ենԱյսօրվանից սկսում եմ շարք, որն անվանում եմ «Զրույցներ պետության մասին»․ Փաշինյան․ մաս 1 (տեսանյութ)Եթե խաղաղություն ենք ուզում, պետք է պատրաստվենք պատերազմի․ Շառլ ՄիշելՈղբերգական դեպք՝ Սյունիքում․ հիվանդանոց տեղափոխվելիս շտապօգնության ավտոմեքենայում մահացել է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի զինղեկը«Мы тут не причем»․ Մոսկվան արդեն արձագանքել է պատերազմի սկսվելու մասին Փաշինյանի հայտարարությանըԵթե պետք է պատերազմով վախեցնեն ու առանց դրա խլեն այն, ինչն ուզում են խլել պատերազմով, ապա պատերազմը միակ շանսն է. Թյուրքագետ
Շաբաթվա վերջին Բաքուն կարող է պատերազմ սկսել․ Փաշինյանը զգուշացրել է տավուշցիներին
Պետությունից մինչև ինքնապաշտպանական ջոկատներԶախարովան արձագանքել է Պուտինին նախագահ չանվանելու Գերմանիայի ԱԳՆ-ի դիրքորոշմանըԳուրգեն Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ հարցաքննությունից․ «Ժողովուրդ»Դամասկոսի վրա իսրայելական մի քանի հրթիռ է խոցվելՀարավից հզոր ցիկլոն է ներթափանցում. սպասվում են ձյան առատ տեղումներՎարչապետի եւ ԱԺ նախագահի եղբայրները բիզնեսմեններ են. Փաշինյանը խաբել է. մաս 184. «Ժողովուրդ»Հանրահավաքը կպառակտի՞, թե՞ կմիավորի․ «Հրապարակ»Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների և օրագրերի համար․ ԱԺ անհիմն գնումները 2024-ի առաջին եռամսյակում. «Ժողովուրդ»Բնակիչների հետ հանդիպում, որպես այդպիսին, չի եղել. ի՞նչ են ասել Փաշինյանին Նոյեմբերյանում. «Փաստ»Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում․ «Հրապարակ»Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի մարզպետին. «Ժողովուրդ»Իբր փողի խնդիր չկա, բայց գնում են թե՛ գների, թե՛ հարկերի դրույքաչափի բարձրացման ճանապարհով. «Փաստ»Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնել․ «Հրապարակ»«Ամեն մարդ թող իր գործով զբաղվի. դա իր տիրույթում չէ». Փաշինյանին վրդովեցրել է Պապիկյանի ասածը. նոր մանրամասներ՝ Ոսկեպարի հանդիպումից. «Ժողովուրդ»Ռուսական և ամերիկյան քաղաքական շրջանակները՝ «Միասնություն» շարժման հավաքին. «Փաստ» ՀՀ իշխանությունները չեն պատրաստվում խզել ՌԴ-ի հետ որեւէ միջպետական պայմանագիր․ «Հրապարակ» Աննախադեպ երեւույթ «բարեգործությունների» պատմության ընթացքում. «Ժողովուրդ»Որևէ պաշտոնյա իրավասու չէ միանձնյա որոշել, թե որն է ՀՀ տարածքը. ի՞նչ էր անում «Հայաքվեն» վտանգված գյուղերում. «Փաստ»Որպես ազգ մենք գիտակցո՞ւմ ենք, որ հենց այս պահին «քննարկում ենք» ՀՀ մաս-մաս հանձնումը թշնամուն. Ոսկանյան Բենիամին Նեթանյահուն քննադատել է արևմտյան դաշնակիցներին
Հասարակություն

Գարեգին Բ-ն ընդունել է Ավստրիա բուժման մեկնող զինվորականներին. առաջին փուլում բուժում կստանան հինգ զինվորականներ

Ապրիլի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց արցախյան երկրորդ պատերազմում տարբեր աստիճանների վիրավորումներ ստացած հինգ զինվորականների, որոնք առաջիկա օրերին կմեկնեն Ավստրիա` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական պատվիրակության նախաձեռնությամբ ու աջակցությամբ ստանալու անհրաժեշտ հետագա բժշկական օգնությունը և վերջույթների պրոթեզավորումը:

Մայր աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ ծրագրի առաջին փուլում բուժում կստանան հինգ զինվորականներ։

Հանդիպումը սկսվեց Տերունական աղոթքով, այնուհետև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն, բ․գ․դ․, պրոֆեսոր Արմեն Չարչյանը Նորին Սրբությանը ներկայացրեց բուժման մեկնող զինվորականներին՝ տեղեկացնելով, որ Հայաստանի տարբեր բուժհաստատություններում արվել է առավելագույնը հայրենյաց պաշտպանների կյանքը փրկելու համար։ Պարոն Չարչյանը հաստատեց նաև, որ վիրավորումներ ստացած հայորդիները կարիք ունեն լրացուցիչ բուժման, որպեսզի նրանց ապաքինումը լինի առավել արդյունավետ ու ամբողջական։ Այս առիթով պարոն Չարչյանն իր երախտագիտությունը հայտնեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական պատվիրակությանը հայ համայնքի ջանքերով և միջեկեղեցական կառույցների օժանդակությամբ հայորդիների հետագա բուժումը Վիեննայի լավագույն բուժհիմնարկներում կազմակերպելու գործում։

Իր հայրական օրհնությունը փոխանցելով քաջարի զինվորականներին՝ Ամենայն Հայոց Հայրապետն իր գնահատանքը բերեց նրանց՝ հայրենիքին մատուցած անձնվեր ծառայության և պատերազմի օրերին դրսևորած հերոսական ոգու և դիմակայության համար։ Նորին Սրբությունը փաստեց, որ հայ ժողովրդի յուրաքանչյուր զավակ երախտապարտ է և ըստ ամենայնի արժևորում է նրանց՝ ի սեր հայրենիքի դրսևորած անձնազոհ քաջագործությունները։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հաստատեց նաև, որ Հայ Եկեղեցին անցնող տարիներին իր աջակցությունը ցուցաբերել է նախկինում վիրավորում ստացած հայրենյաց պաշտպաններին՝ ջանալով նպաստել նրանց բնականոն կյանքի վերականգնմանը։

Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը տեղեկացրեց, որ Մայր Աթոռը իր աշխարհասփյուռ թեմերի ու համայնքների միջոցով ամեն ջանք ի գործ պիտի դնի՝ շարունակելու ըստ անհրաժեշտության կազմակերպել տարբեր վիրավորումներ ստացած զինվորականների բուժումն արտերկրի բուժհաստատություններում։ Նորին Սրբության ցանկությունն էր, որ լրացուցիչ բուժումը օգնի հայորդիներին՝ հաղթահարելու առկա խնդիրները և ապաքինվելով վերադառնալու ազգին և հայրենքին իրենց ծառայությանը:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց զինվորականներին՝ մաղթելով բարի ապաքինում և շութափույթ վերադարձ հայրենիք: