Իրական «մեղավորներն» ու «արդարները» շարունակելու են մնալ անհայտ, քանի դեռ երկրի գլխին է թիվ մեկ մեղավորը. Հասրաթյան
Միայն պատահականությունների կառավարման դեպքում է հնարավոր պատերազմի ընթացքում դրսևորած արժանիքների համար զինվորականին պարգևատրել շքանշանով կամ շնորհել կոչում, իսկ պատերազմից հետո պարգևատրված նույն այդ զինվորականի նկատմամբ նույն պատերազմում կատարած հանցագործության համար հարուցել քրեական գործ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:
«Սա ոչ թե աբսուրդ, այլ քանդված բանակի ավերակների վրա ինչ-որ մեկի «ես»-ը մյուսի հաշվին փրկելու խայտառակ գործարք է, որն անկասկած ունենալու է ավելի ծանր հետևանք, քան արդեն ունենք...
Կառավարման այս խառնաշփոթում, ցավոք, ճշմարտությունը միշտ էլ լինելու է ստի ստրուկը և, արդյունքում՝ պատժվելու է ոչ թե կեղծարարն ու բանսարկուն, այլ նա, ով ստիպված է եղել պատերազմել իրեն «գերագույն հրամանատար» ու «ռազմական գործին ամենալավը տիրապետող» հռչակած թիվ մեկ պատահականության «ղեկավարման» ներքո...
Հ.Գ․ Իրական «մեղավորներն» ու «արդարները» շարունակելու են մնալ անհայտ, քանի դեռ երկրի գլուխ կանգնած է թիվ մեկ մեղավորը»,-գրել է Հասրաթյան։