Իշխանությունը Մարգահովիտում հանք բացելու թույլտվություն կտա Չեխիայում գրանցված անհայտ ընկերությանը. բողոքի ակցիա (տեսանյութ)
Իշխանությունը պատրաստվում է Մարգահովիտում հանք բացելու թույլտվություն տալ Չեխիայում գրանցված անհայտ ընկերությանը, բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում:
Նրանք նշում են, որ Լոռու մարզն առաջին տեղում է քաղցկեղով հիվանդների ցուցանիշով և նոր հանքը վտանգելու է իրենց կյանքը: Հանքի շահերը ներկայացնելու համար բնակչության հետ հանդիպման էր եկել թոշակառուների փողերը յուրացնելու համար դատապարտված Վազգեն Խաչիկյանը: