Ուղիղ 6 ամիս առաջ՝ այս օրը, զոհվեց Հաջիկյան Էրիկը. սրանք նրա կրծքանշաններն են՝ իր համազգեստի վրա, որը հրաշքով է հասել հարազատներին
Արամ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է հերոսաբար զոհված Հաջիկյան Էրիկի լուսանկարն ու գրել․
««Լավագույն զինվոր-մարզիկ», «Քաջարի մարտիկ», «Հայոց բանակի գերազանցիկ», «ՀՀ ԶՈւ պարտադիր ժամկետային զինծառայողների դասային որակավորման 3-րդ կարգի կրծքանշան»...
Սրանք այս պատերազմում զոհված Հաջիկյան Էրիկի կրծքանշաններն են՝ իր համազգեստի վրա, որը հրաշքով է հասել հարազատներին։
Ես ասել եմ ու ու պատրաստ եմ անվերջ կկրկնեմլ այս պատերազմում 80-90% զոհվեցին հենց լավագույն զինվորները, քաջարի մարտիկներն ու հայոց բանակի գերազանցիկները։
Հենց նրանք էին, որ չփախան, հենց նրանք էին, որ մինչև վերջին շունչը մնացին ու պայքարեցին՝ չխնայելով իրենց կյանքը»։