Կրակոցներ Տեխասի օդանավակայանում. կան վիրավորներ
ԱՄՆ Տեխաս նահանգում մարդատար մեքենայով տղամարդը բախվել է Սան Անտոնիոյի միջազգային օդանավակայանի տերմինալներից մեկին, որից հետո կրակ է բացել: Այս մասին հաղորդում է KSAT հեռուստաալիքը ՝ հղում կատարելով ոստիկանությանը:
Կրակողը վնասազերծվել է օդանավակայանում աշխատող ոստիկանի կողմից: Դեպքի վայրից տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց, որտեղ բժիշկները հայտարարել են, որ նա մահացել է: Միջադեպի արդյունքում երկու մարդ վիրավորվել է, նրանք նույնպես տեղափոխվել են հիվանդանոց:
«Կրակողը շատ փամփուշտներ ուներ, նա կրակում էր անդադար: Լավ է, որ այսօր այս իրադարձության ընթացքում շատ մարդիկ չեն վիրավորվել կամ զոհվել », - ասել է օդանավակայանի ոստիկանության պետ Ուիլյամ Մակմանուսը:
Դեպքի հետ կապված այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն: