Ռուսաստանում սկսվել է հարվածային անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարանի շինարարությունը
Մերձմոսկովյան Դուբնա քաղաքում սկսվել է անօդաչու թռչող սարքերի արտադրության առաջին ռուսական գործարանի շինարարությունը: Այս մասին հաղորդում է Ria.ru-ն:
Գործարանը կկառուցվի արագ ժամանակում: Արտադրության մեկնարկը նախատեսված է 2021 թվականի նոյեմբերին: Գործարանի կառուցման համար կներդրվի մոտ 4 միլիարդ դոլար: Բացի այդ, գործարանը աշխատանք կապահովի ավելի քան 1,5 հազար մարդու համար:
Ձեռնարկության ընդհանուր տարածքը կկազմի 45 հազար քառակուսի մետր: Գործարանում կարտադրվի հարվածային անօդաչու թռչող սարք: