Յուլիան Նագելսմանը խոսել է «Բավարիան» գլխավորելու լուրերի մասին
Գերմանացի մասնագետ Յուլիան Նագելսմանը հերքել է Մյունխենի «Բավարիան» գլխավորելու մասին լուրերը։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Նա ընդգծել է, որ իր և ակումբի միջև բանակցություններ չկան։ Մյունխենյան ակումբի գլխավոր մարզիչ Ֆլիկի ապագան դեռ անորոշ է, քանի որ նրան կապում են Գերմանիայի ազգային հավաքականը գլխավորելու հետ։
Ընդգծենք, որ ըստ որոշ ֆուտբոլային վերլուծաբանների` ամռանը կկայանա նմանատիպ մարզչական փոփոխություն․ Նագելսմանը կգլխավորի «Բավարիան», իսկ Ֆլիկը կստանձնի Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը։
Հավելենք, որ ավելի վաղ Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի հավակնորդ էին համարում «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպպին։