«Բարսելոնան» կարող է գնել «Միլանի» պաշտպան Ալեսիո Ռոմանյոլիին
Կատալոնական «Բարսելոնան» փնտրում է նոր կենտրոնական պաշտպան։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Ակումբը մտադիր է վաճառել Սամուել Ումտիտիին և թիմ հրավիրել նոր պաշտպանի։ Կատալոնական ակումբը դիտարկում է գնել իտալական «Միլանի» կենտրոնական պաշտպան Ալեսիո Ռոմանյոլիին։
Ընդգծենք, որ իտալացին իր տեղը կորցրել է մեկնարկային կազմում և այս ֆոնին միլանյան ակումբը ամռանը կարող է տրանսվերի հանդել Ռոմանյոլիին։